«Այդպես արտահայտվում են նրանք, ովքեր տառապում են սեռական աղտով».Լարիսա Ալավերդյան.տեսանյութ
«Հույս ունեմ,որ վերջին դրվագը կլինի ԱԺ-ում: Արտահայտությունը եղել է վերին աստիճանի ցածր մակարդակի և ոչ ոք չի բողոքարկել կամ չի ասել՝ չի կարելի կնոջ հասցեին նման արտահայտություն անել»,-Hayeli.am հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի պահվածքին,ով նման արտահայտություններ էր հնչեցրել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հասցեին՝ «Ես խնդրում և հորդորում եմ, ռուսներին սիրում ես, թե չես սիրում, աղջիկ ջան, ում ոնց ես սիրում, ինչ ես սիրում, Ձեր քաղաքական սեքսուալ հնարավորությունները մի տեղափոխեք Ազգային ժողով»: «Ընդհանրապես այդպիսի արտահայտությունները թույլ են տալիս նրանք, ովքեր տառապում են սեռական աղտով: Հայ տղամարդը ԱԺ-ում կամ որևէ խմբում, այդպիսի արտահայտություններ չպետք է հնչեցնի»,-ընդգծեց բանախոսը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
