«Ես համոզված եմ՝ ՀՀԿ-ի հաղթանակը արդեն նախապատրաստված է». Հրանուշ Խառատյան.տեսանյութ
«Նախագահը վստահությամբ կարող է ասել,որ ՀՀԿ-ի առաջիկա հաղթանակը մեծ է, որովհետև նախորդ երկու ընտրությունների ժամանակ նրանց հաղթելու հնարավորությունները շատ ցածր էին, սակայն այդ հաղթանակը մատուցված էր՝ որպես ընտրության արդյունք:Նրանք բազմիցս ասում են,որ իրենք ընտրյալներ են, հասկանալով, որ ընտրություն եզրույթը բռնության է ենթարկվել:Ես համոզված եմ՝ նրանց հաղթանակը արդեն նախապատրաստված է»,- Hayeli.am հետ զրույցում նման կարծիք հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանն՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցին, նշելով, որ արդեն ավանդույթ է դարձել,որ ընտրությունների միջոցով չեն ընտրվում, այլ ձևավորում և նշանակում են բռնի ուժով և կեղծիքով, և այս դեպքում նախագահը վստահ կարող է ասել,որ ՀՀԿ-ի հաղթանակը մեծ է: Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Ռոյթերզ» գործակալությանը կարծիք հայտնելով, որ Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կհաղթի խորհրդարանական ընտրություններում: «Եթե կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում անհաջողության մատնի, ես ի՞նչ ունեմ այլևս քաղաքականության մեջ անելու», - ասել է նախագահը։ Լրագրողի հարցի՞ն, թե նման բան ակնկալում է, նախագահն արձագանքում է ծիծաղով. - «Ոչ»։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում
