ԱՄՆ-ը ստիպված մի շարք զիջումներ է անում

ԱՄՆ-ը ստիպված մի շարք զիջումներ է անում Ռուսաստանին Սիրիայի հարցով ռազմական համագործակցության մասին նոր համաձայնագրի իր առաջարկում: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Stratfor հետախուզական-վերլուծական ընկերությանը: Հինգշաբթի ամերիկյան Washington Post պարբերականը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանին առաջարկել է կնքել նոր համաձայնագիր Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում ռազմական համագործակցության մասին: Իրենց կողմից ամերիկյան իշխանությունները խոստանում են իրենց ուժերը միավորել ՌԴ օդատիեզերական ուժերի հետ՝ ավելի լավ համակարգելու համար Սիրիայի տարածքում երկրի նախագահ Բաշար Ասադի կառավարության դեմ գործող «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների դեմ պայքարը: Փոխարենը Օբամայի վարչակազմը ցանկանում է, որ Ռուսաստանն Ասադի կառավարությանը համոզի վերջ տալ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ապստամբներին ռմբակոծելուն: «Հունիսի 27-ին արված առաջարկությունը Վաշինգտոնի կողմից փորձ է՝ փոխելու Սիրիայում ստեղծված պայմանները և խուսափելու հետագա սրումից: Այդ առաջարկը ենթադրում է որոշ զիջումներ Ռուսաստանին: Առաջինը՝ ռուս զինվորականների հետ ակտիվոր համագործակցություն, նույնիսկ թիրախների մասին տվյալների փոխանակում: Մոսկվան որոշ ժամանակ պահանջում էր գնալ այդ միջոցին, քանի որ դա վերջ կդնի Ռուսաստանի մեկուսացմանը և կմղի Վաշինգտոնի հետ երկխոսության»,- գրում է Stratfor-ը: Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը դեմ է հանդես եկել այդ զիջմանը՝ վախենալով այն ճնշման աստիճանական թուլացումից, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները գործադրում են Ռուսաստանի վրա՝ կապված Ուկրաինայում իրադարձությունների հետ:

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Մեր երազների արյունով իրենց կյանքն են զարդարել. Խաչիկ Մանուկյան Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի մարդն է Հայաստանում. ադրբեջանագետ Սիրում է կյանքում նա իր… աթոռը Խարգ կղզու գրավnւմը ոչ միայն չի իջեցնի նավթի համաշխարհային գները, այլ կարող է բարձրացնել․ իրանագետ Վուչիչը շնորհակալություն է հայտնել Պուտինին Նիկոլ Փաշինյան, ազատ արձակիր դպրոցական տղաներին․ իրավապաշտպան ՖԱՖ-ը կրկին պահանջում է Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը Վճռաբեկ դատարանը ուժի մեջ թողեց Սրբազան շարժման ակցիայի մասնակցի արդարացման դատավճիռը Եռաբլուրում որդեկորույս ծնողների նկատմամբ բռնության գործով նոր քննություն կիրականացվի․ «Փաստինֆո» Ի՞նչ հայտնաբերեցին քննիչները Նիկոլ Փաշինյանի հետ վիճած եղբայրների տանը․ Լիա Սարգսյան Իրանում ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրել են հումանիտար օգնությամբ բեռնված ինքնաթիռը թիրախավորելու մեջ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18–ամյա եղբայրների բնակարանում խուզարկություն է կատարվում 1 տարի առաջ այս օրը Վալոդյա Գրիգորյանը Փարաքարում ջախջախեց ՔՊ-ին ՆԱՏՕ-ն գոյություն չունի առանց ԱՄՆ-ի․ Մարկո Ռուբիո ՄԱԿ-ում միաձայն ընդունվել է ՀՀ-ի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը Գիրդադյուլ բնակավայրի հայերի մեծ մասը կոտորվեց 1918 թ․-ին՝ թուրք-թաթարների կողմից Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ իրանցի վարորդը բեռնատարով կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը Սբ․ Աննա եկեղեցու միջադեպը իշխանությունների հակաեկեղեցական արշավի հետևանքն է. Մայր Աթոռ Թուրքիայում կրկին հայտարարել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ չեզոքացնելու մասին «Բաքուն անցնում է հակագրոհի՝ ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտմանը, այլ դրա վերջնական չեզոքացմանը». Արմեն Հովասափյան Վրաստանում էլեկտրաէներգիան թանկացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am