Գլխավոր խոչընդոտը Թուրքիայի, Քաթարի և Սաուդյան Արաբիայի դիրքորոշումն է. Ասադ
Սիրիայի ճգնաժամի հարցով բանակցություների անհնար է անցնել «առանց ահաբեկչությանը հակազդելու»: Այդ մասին հայտարարել է Սիրայի նախագահ Բաշար Ասադը ավստրալիական SBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Այդ ճանապարհի գլխավոր խոչընդոտը նա անվանել է «Թուրքիայի, Քաթարի և Սաուդյան Արաբիայի դիրքորոշումը, որոնք չեն ցանկանում դադարել ավազակախմբերին աջակցելուց»: Այնուամենայնիվ, Ասադի խոսքով` «հորիզոնում երևում են Սիրիայի ճգնաժամի ավարտի նշաններ»: Ժնևի բանակցությունների վերաբերյալ Ասադը նշել է, որ դրանք տարվում են գլխավորապես Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ դե Միստուրայի կողմից: «Իրական միջսիրիական բանակցությունները դեռևս չեն սկսել: Դրանք պետք է կառուցվեն հստակ սկզբունքների հիման վրա, որպեսզի լինեն հաջող»,- ասել է նա` պատրաստակամություն հայտնելով մասնակցելու բանակցություններին «բոլոր սիրիական կողմերի հետ»:
