Ադրբեջանը թրաֆիքինգի աղբյուր է. ԱՄՆ պետքարտուղարություն
ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է 2015 թվականին աշխարհում մարդկանց առեւտրի հետ կապված իրավիճակի մասին զեկույցը, որում Ադրբեջանը նշվել է «երկրորդ կարգի» երկրների թվում: Մասնավորապես, Ադրբեջանը բնութագրվում է որպես մարդկանց առեւտրի համար աղբյուր, տարանցիկ եւ վայր հանդիսացող երկիր: 188 երկրներից յուրաքանչյուրի վերաբերյալ զեկույցը նշում է մարդկանց թրաֆիքինգի ծավալը, կառավարության կողմից թրաֆիքինգի դեմ պայքարում գործադրված ջանքերը և մարդկանց թրաֆիքինգի միտումներn աշխարհում՝ ներառյալ ԱՄՆ-ում: Զեկույցի հայաստանյան բաժնում ընդգծվում է Թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի առանցքային դերը, որում ընդգրկված են ներկայացուցիչներ կառավարությունից, քաղաքացիական հասարակությունից և միջազգային կազմակերպություններից: Հայաստանն արդեն 4-րդ տարին անընդմեջ տեղ է գրավում 1-ին խմբի, այսինքն` այն երկրների շարքում, որոնք լիարժեք ու բավարար ջանքեր են գործադրում թրաֆիքինգի դեմ պայքարում: իսկ ահա հարևան երկիր՝ Ադրբեջանը հանդիսանում է հարկադիր աշխատանքի եւ սեռական շահագործման համար երկիր մարդկանց համար, որոնք գալիս են Ուզբեկստանից, Թուրքմենստանից եւ Ուկրաինայից: Զեկույցում ասվում է, որ Ադրբեջանում տղամարդիկ, կանայք եւ երեխաները հարկադրվում են հարկադիր աշխատանքի եւ սեքս-առեւտրի: Ադրբեջանական տղամարդկանց եւ երեխաներին ենթարկում են հարկադիր աշխատանքի Թուրքիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Արաբական միացյալ Էմիրաթներում եւ Ադրբեջանում: Ադրբեջանական կանանց եւ երեխաներին Թուրքիայում, Ռուսաստանում եւ ԱՄԷ-ում օգտագործում են սեքս-առեւտրում:
