Երկու եղբայրների դանակահարություն Աջափնյակում. կրտսեր եղբայրը մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանում հունիսի 30-ին երկու անձի նկատմամբ տեղի ունեցած սպանության փորձի առթիվ: 2016 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 23:10-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 2000 թվականին ծնված Հ. Ասիրյանը, 1988թ. ծնված Ա. Ասիրյանը և 1990թ. ծնված Ռ.Սահակյանը: Հուլիսի 1-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում, Հ.Ասիրյանը, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննությամբ պարզվել է, որ Ասիրյան եղբայրները մարմնական վնասվածքներն ստացել են Ռ.Սահակյանի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Նախնական տվյալներով՝ 2016 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևանի Հույսի ավան թաղամասում Ռ.Սահակյանը, ալկոհոլ օգտագործած վիճակում, մոտեցել է Սահակ Ասիրյանին, և անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել Ասիրյան ավագ եղբայրների և Ռ.Սահակյանի միջև։ Վերջինիս ձեռքին տեսնելով դանակ՝ նրանց է միացել նաև կրտսեր Ասիրյանը և փորձել օգնել եղբայրներին, որի ժամանակ էլ Ասիրյան եղբայրներից երկուսը դանակահարվել են, վնասվածքներ է ստացել նաև Ռ.Սահակյանը։ Տուժած 2 եղբայրներին երրորդ եղբայրը ընկերոջ ավտոմեքենայով տեղափոխել է բժշկական կենտրոն, որտեղ կրտսեր Ասիրյանը, գիտակցության չգալով, մահացել է։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են նմուշներ։ Հայտնաբերվել է նաև սվին-դանակ, որով, ըստ վկաների ցուցմունքների, մարմնական վնասվածքներ են պատճառվել Ասիրյան եղբայրներին։ Հարցաքննվել են մի շարք վկաներ: Ռ. Սահակյանը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

դիտվել է 16 անգամ
Լրահոս
24 ժամ ջուր չի լինելու Եղանակն՝ առաջիկա օրերին Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում Մարիամի հերոսական այո-ն նրան դարձրեց Աստվածամայր, իսկ մեզ պարգևեց Փրկչին․ Բագրատ Սրբազան Արտաքին քաղաքականության «ներքաղաքականացումն» ու դատարկ «լոպպազությունը». «Փաստ» Երևանում թուրքական համարանիշներով բեռնատարը փլnւզել է բնակչի տան պարիսպը և հայտնվել մայթին Խաղաղության մասին խոսող իշխանությունը զորահանդեսի է պատրաստվում. «Ժողովուրդ» #ՈՒՂԻՂ․ «Պրոֆեսիոնալ քցող» Նիկոլի վերջը հայտնի է․ Հայկ Նահապետյան (video) ՔՊ-ում կրկին իրար փոր են թափում. «Հրապարակ» Իրավապահները փնտրում են Անուշավան Դանիելյանի հասցեին «ամոթ, տիրադավ» բղաված անձին. «Հրապարակ» Այրվել են «Ford» մակնիշի ավտոմեքենա և երկու աղբաման Որքան գումար է ծախսվում «Կառավարական դաչաների» վրա. «Հրապարակ» Փաշինյանը հանձնարարել է պասիվ ՔՊ-ականներին պատժել, ակտիվներին՝ խրախուսել. «Հրապարակ» Փաշինյանը խայտառակ եղավ Մոսկվայում, հեռացնելու ենք նրան. տեսանք` ինչ եղավ Ուկրաինայի և Վրաստանի հետ Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել 18-ամյա Դավիթ Մինասյանի փաստաբանների բողոքը Անուններով ասեմ՝ ովքեր են Փաշինյանի նշանակած փախած գեներալները․ պահեստազորի սպա (video) Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը օրհնի մայրության բերկրանքին սպասող կանանց և շնորհի որդեծնություն Իշխանությունը հիմա էլ կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի անվան դեմ. «Հրապարակ» Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Վթարային ջրանջատում․ հասցեներ Թրամփը հայտարարել է, որ Իրանն այսօր կարող է ամբողջությամբ ոչնչացվել ՀՀԿ-ի «ճանապարհային քարտեզը». 4 կոնցեպտուալ առաջարկ ընդդիմությանը Արձակուրդ կգնան, որ քարոզարշավը ղեկավարեն. «Հրապարակ» Իրանական ռազմավարությունը ենթադրում է Հորմուզի նեղուցի վրա ամբողջական վերահսկողության պահպանում Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am