«ՀՀ երեք նախագահները՝ խճճել են Արցախի հարցը».Լարիսա Ալավերդյան.տեսանյութ
«Կազանի փաստաթուղթը հատուկ ձևով շրջանառության մեջ է դրվել ժողովրդին համաձայնեցնելու այդ մտքին և համոզելու, որ սա է ճանապարհը: Պատահական չէ Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հայտարարությունը, որ ստատուս քվոն չի կարող այսպես շարունակել, քանի որ այն պարունակում է էսկալացիայի նոր հնարավորություն: Սա ոչ այլ ինչ է, քան կոչ, որ նա կարող է սկսել էսկալացիան, և դա արվում է թե՛ ՀՀ իշխանությունների, թե՛ միջազգային ընդգրկված հանրության կողմից հանցակից լինելով»,-այս մասին Հայելի ակումբում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ նշելով,որ ՀՀ երեք նախագահները խճճել են Արցախի հարցը: Տիկին Ալավերդյանը գտնում է,որ բանակցություններից Արցախի դուրս մղման հենց առաջին օրը պետք է Հայաստանն Ադրբեջանի հետ որևէ սեղանի շուրջ չնստեր։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում
