«Կազանի փաստաթղթի ընդունումից հետո «ձեռք քաշեք» Արցախից».Հրանուշ Խառատյան.տեսանյութ
«Կազանի փաստաթղթի ընդունումից հետո կարելի է «ձեռք քաշել» Ղարաբաղի որևէ կարգավիճակից և մոռանալ Արցախի ժողովրդի՝ իր բնօրրանում ապրելու իրավունքի մասին: Փաստաթուղթը սկսում է տարածքների հանձնման կետից: Անհանգստացնող է հատկապես ԼՂՀ հարակից «ադրբեջանական տարածքներ» ձևակերպումը: Այս երկվությունը պետք է պարզաբանվի: Ո՞վ պետք է հստակ նախանշի՝ որո՞նք են հատկապես այդ տարածքները»,-այս մասին Հայելի ակումբում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանն՝ անդրադառնալով Կազանի փաստաթղթին,որը իր մեջ շատ վտանգավոր թակարդներ է պարունակում և պետք է հասկանանք,որ փաստաթուղթը պատերազմի վերսկսման լուրջ նախադրյալներ է առաջ քաշում: « Անհանգստացնող է հատկապես ԼՂՀ հարակից «ադրբեջանական տարածքներ» ձևակերպումը: Այս երկվությունը պետք է պարզաբանվի: Ո՞վ պետք է հստակ նախանշի՝ որո՞նք են հատկապես այդ տարածքները: Վերապահումով պետք է վերաբերվել նաև Քարվաճառից հայ բնակչության «հեռանալու» մասին ձևակերպմանը: Սա լավ պայման է տարածքներն Ադրբեջանի կողմից ռազմականացնելու համար: Կարելի է համոզված կերպով ասել, որ սա ռազմական գործողությունների մի նոր հնարավորություն է ստեղծում»,-շեշտեց տիկին Խառատյանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
