Ջրի ծավալների մասին չէր կարելի պատկերացնել, անգամ ամենադաժան երազում.քաղաքապետ
Արթիկում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղից հետո բնակիչների խնդիրները շարունակում են մնալ անլուծելի, չնայած հնչեցվող խոստումներին` նրանց տրամադրվող գումարները չեն բավարարում բնակարաններն «ուշքի բերելու» համար: « Մեր միակ ձեռքբերումն այն էր, որ աղետի հետևանքով զոհեր չեղան :Մանկապարտեզում 20-ից ավելի երեխաներ կային, և կարող էր աղետն ունենալ անդառնալի հետևանքներ: Ես բազմիցս հայատրարել եմ և մնում եմ նույն կարծիքին, որ աղետի հիմնական պատճառը առատ տեղումներ էին»,-ասաց քաղաքապետ Արսեն Աբրահամյանը: Արսեն Աբրահամյանը հավելեց , որ ինքը նախապես տեղյակ է եղել, որ ջրհեղեղ է սկսվում, սակայն չի պատկերացրել, որ նման մեծ ծավալի ջուր է մոտենում Արթիկին: «Ես բազմիցս հայատարել եմ եւ մնում եմ նույն կարծիքին, որ աղետի պատճառն անախադեպ առատ տեղումներ են եղել: Շուրջ 1.5 ժամ ինտենսիվ կարկուտ է տեղացել եւ այդ ամբողջ ջրային զանգվածը խառնվել է ձյան հետ եւ Արթիկի ձորերով ջուրը շարժվել է դեպ քաղաք: Ես 15 րոպե առաջ հովիվի կողմից տեղեկացված էի, բայց այդ ծավալների մասին չէր կարելի պատկերացնել, անգամ ամենադաժան երազում: Այդ ջրի զանգվածի հետ խոշոր ժայռաբեկորներ խուժել էին քաղաք: Հեղեղատարը բաց է եղել եւ առանց արգելքների ջուրը հոսել է:Ջրհեղեղի հետեւանքով Արթիկում վթարային շինություններ չկան»: «Հունիսի 24-ի երեկոյան մինչեւ ուշ գիշեր Արթիկ համայնքում է եղել տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը, շաբաթ օրը քննարկվել է հետեւանքների վերացման աշխատանքների ուղղությամբ, տրվել են հանձնարարականներ: Ստեղծվել է վնասների չափի գնահատման հանձնաժողով»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության վարչական վերահսկողության եւ համայնքների ծառայությունների վարչության պետ Արթուր Սողոմոնյանը՝ անդրադառնալով Արթիկում տեղի ունեցած ջրհեղեղին: «Հետեւել ենք աշխատանքներին նախարարի տեղակալի մակարդակով: Նախարարության ներկայացուցիչը գործուղվել է Արթիկ համայնք եւ մինչ օրս հետեւում է աշխատանքների ընթացքին: Տեղին չեն այն հայտարարությունները , թե աշխատանքները ուշեն սկսվել: Ջրի մակարդակն առաջին օրը չի դադարել դրա համար մեծ տեխնիկա չի մտել քաղաք»,- ասաց նախարարության ներկայացուցիչը: Արթիկում հիմնովին փլուզված տներ չկան, կան մասնակի փլուզումներով հենապատեր, պարիսպներ: Վնասվել են տնամերձեր, հողամսեր եւ որոշ դեպքերում կենդանի անասունները: Արթուր Սողոմոնյանը հիշեցրեց, որ կառավարությունը երեկ 42 միլիոն դրամ է հատկացրել վնասների փոխհատուցման համար: Արթիկ համայնքի ղեկավար
