«Կազանի փաստաթուղթ»-ը վտանգավոր թակարդներ է պարունակում
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, բնապահպան Կարինե Դանիելյանը և «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեցին,որ «Կազանի փաստաթուղթ» անունը ստացած ԼՂՀ հարցի կարգավորման համաձայնագիրը վտանգավոր թակարդներ է պարունակում իր մեջ: Ցանկանում են փաստաթուղթ ստեղծել, որը երեք մասից բաղկացած կլինի: Կդիմեն ՀՀ իշխանությանը, ապա միջազգային հանրությանը, մասնավորպես, ԵԱՀԿ-ին և ապա ժողովրդին, որ իրենց պահանջները քննարկվեն, լրացվեն ու հասկանան ինչ անել,հայտարարեցին նրանք և հուշեցին, որ առաջարկվում է ԼՂ խնդրի կարգավորման փուլային տարբերակ.5 շրջանների հանձնում, ապա 2 շրջանների հանձնում Ադրբեջանին, Լաչինից հայերի տարհանվում են, որից հետո ԼՂՀ կարգավիճակի խնդիր: «Դա հատուկ ձևով շրջանառության մեջ է դրվել ժողովրդին համաձայնեցնելու այդ մտքին և համոզելու, որ սա է ճանապարհը: Պատահական չէ Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հայտարարությունը, որ ստատուս քվոն չի կարող այսպես շարունակել, քանի որ այն պարունակում է էսկալացիայի նոր հնարավորություն: Սա ոչ այլ ինչ է, քան կոչ, որ նա կարող է սկսել էսկալացիան, և դա արվում է թե՛ ՀՀ իշխանությունների, թե՛ միջազգային ընդգրկված հանրության կողմից հանցակից լինելով»,-հայտարարեց Լարիս Ալավերդյանը:
