Պաշտպանության նախարարի այցը թուրքական «Ինջիրլիք» ավիաբազա գերմանացի քաղաքական գործիչները քննադատել են

Spiegel.de կայքում հաղորդվում է ,որ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն այսօր այցելել է թուրքական «Ինջիրլիք» ավիաբազա՝ տեսակցելու գերմանացի զինծառայողների խմբին, որից հետո պլանավորում է մեկնել Անկարա՝ իր թուրք գործընկեր Ֆիքրի Ըշըքի հետ հանդիպելու նպատակով։ Ֆոն դեր Լյայենը կքննարկի գերմանացի քաղաքական գործիչների մուտքի խնդիրը Թուրքիայում տեղակայված ռազմաբազա։ Նշենք,որ մի շարք գերմանացի քաղաքական գործիչների կողմից պաշտպանության նախարարի այցը Թուրքիա քննադատական գնահատականի է արժանացել, ««Ինջիրլիքի» դեպքից հետո Գերմանիայի զինված ուժերը պետք է Թուրքիայից հեռացնեն զորակազմը։ Ֆոն դեր Լյայենի այսօրվա այցը Թուրքիա առանց ուղեկիցների չմտածված քայլ է եղել»,- ասել է Գերմանիայի Կանաչների կուսակցության պատգամավոր Թոբիաս Լինդները։ «ՆԱՏՕ-ում կան ընդհանուր կանոններ, որոնց պետք է բոլոր մասնակից երկրներն անխտիր ենթարկվեն ու իրար հանդեպ անհիմն սահմանափակումներ չմտցնեն, հակառակ դեպքում համագործակցությունը կասկածելի է դառնում: Ֆոն դեր Լյայենը պետք է թուրքերին հասկացնի, որ գերմանացի պատգամավորների այցելությունների համար սահմանափակումներ չպետք է լինեն»,- ասել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ռայներ Առնոլդը։    

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Մեր երազների արյունով իրենց կյանքն են զարդարել. Խաչիկ Մանուկյան Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի մարդն է Հայաստանում. ադրբեջանագետ Սիրում է կյանքում նա իր… աթոռը Խարգ կղզու գրավnւմը ոչ միայն չի իջեցնի նավթի համաշխարհային գները, այլ կարող է բարձրացնել․ իրանագետ Վուչիչը շնորհակալություն է հայտնել Պուտինին Նիկոլ Փաշինյան, ազատ արձակիր դպրոցական տղաներին․ իրավապաշտպան ՖԱՖ-ը կրկին պահանջում է Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը Վճռաբեկ դատարանը ուժի մեջ թողեց Սրբազան շարժման ակցիայի մասնակցի արդարացման դատավճիռը Եռաբլուրում որդեկորույս ծնողների նկատմամբ բռնության գործով նոր քննություն կիրականացվի․ «Փաստինֆո» Ի՞նչ հայտնաբերեցին քննիչները Նիկոլ Փաշինյանի հետ վիճած եղբայրների տանը․ Լիա Սարգսյան Իրանում ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրել են հումանիտար օգնությամբ բեռնված ինքնաթիռը թիրախավորելու մեջ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18–ամյա եղբայրների բնակարանում խուզարկություն է կատարվում 1 տարի առաջ այս օրը Վալոդյա Գրիգորյանը Փարաքարում ջախջախեց ՔՊ-ին ՆԱՏՕ-ն գոյություն չունի առանց ԱՄՆ-ի․ Մարկո Ռուբիո ՄԱԿ-ում միաձայն ընդունվել է ՀՀ-ի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը Գիրդադյուլ բնակավայրի հայերի մեծ մասը կոտորվեց 1918 թ․-ին՝ թուրք-թաթարների կողմից Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ իրանցի վարորդը բեռնատարով կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը Սբ․ Աննա եկեղեցու միջադեպը իշխանությունների հակաեկեղեցական արշավի հետևանքն է. Մայր Աթոռ Թուրքիայում կրկին հայտարարել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ չեզոքացնելու մասին «Բաքուն անցնում է հակագրոհի՝ ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտմանը, այլ դրա վերջնական չեզոքացմանը». Արմեն Հովասափյան Վրաստանում էլեկտրաէներգիան թանկացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am