Հայհոյանքից արդյո՞ք հանրության խնդիրները լուծվում են, իհարկե` ոչ. Նաիրա Զոհրաբյան

«Իրատես» թերթը գրում է. «ԱԺ այս շաբաթվա արտահերթ նիստում ընդդիմությունը նախընտրական տարվա մեկնարկը տվեց: Սակայն ելույթներին փողոցային բառապաշարով սրություն հաղորդելը բավականին տհաճ էր ու անտեղի: Մինչ այդ թեժ բանավեճերը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ որոշ քաղաքական ուժեր վտանգավոր ցանցի են վերածվել: «Իրատեսի» հետ զրույցում նա իր միտքն ավելի «խորացրեց»` վստահեցնելով, որ քաղաքական բանավեճերի սրությանն ականատես կլինենք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Այս հարցում տիկին Զոհրաբյանը մի փոքր սխալվեց, նրա հետ հարցազրույցից ընդամենը րոպեներ անց խորհրդարանի դահլիճը վերածվեց եռման կաթսայի: Չնայած Դուք կարծում եք, որ արմատականությունն անընդունելի է, բայց հանրության զգալի հատվածը, որոշ քաղաքական ուժեր եւս կարծում են, որ եթե ընդդիմադիրներն արմատական պահանջներ չեն ներկայացնում, օրինակ, նախագահի, վարչապետի հրաժարականները, ուրեմն իրական ընդդիմություն չեն: Ցավոք, հանրությունը երկրում տիրող անարդարությունից այնքան է հիասթափվել, որ մի բան է ուզում` թող հայհոյեն, որ սիրտս հովանա: Բայց հայհոյանքից արդյո՞ք հանրության խնդիրները լուծվում են, իհարկե` ոչ: Քաղաքական այդ խմբակները սպասարկում են հանրային այդ կեղծ պահանջը: Եթե հայհոյելուն հասնի, անհամեստ թող չթվա, բայց ես` Նաիրա Զոհրաբյանս, շատ քիչ մրցակից կարող եմ ունենալ: Բայց դա ի՞նչ է լուծելու, է, բերեք հայհոյենք, ամբիոնը գրկենք, հրաժարական պահանջենք, ասենք` երեք րոպեից պահանջում ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը, այդ հարցը լուծվելո՞ւ է: Վաղը հրավիրում ենք Ազատության հրապարակ իշխանափոխության, լինելո՞ւ է: Որպես նախկին լրագրող էլ պիտի ասեմ, որ, ցավոք, մեր ընդդիմությունը միշտ պարտվել է: Ունենք մի իշխանություն, որն ամեն գնով պահում է իշխանությունը: Փողոցի պայքարի միջոցով հնարավոր չէ իշխանություն փոխել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում  

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել է Գիշերվա կեսին նախագիծ եք շրջանառում, առավոտ բերում՝ ԱԺ, աշխարհը փլվելու՞ էր. Խաչատրյանը՝ ՔՊ-ականին (video) Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը կբերվի Մխչյան՝ հավատացյալների օրհնության համար 24 ժամ ջուր չի լինելու Եղանակն՝ առաջիկա օրերին Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում Մարիամի հերոսական այո-ն նրան դարձրեց Աստվածամայր, իսկ մեզ պարգևեց Փրկչին․ Բագրատ Սրբազան Արտաքին քաղաքականության «ներքաղաքականացումն» ու դատարկ «լոպպազությունը». «Փաստ» Երևանում թուրքական համարանիշներով բեռնատարը փլnւզել է բնակչի տան պարիսպը և հայտնվել մայթին Խաղաղության մասին խոսող իշխանությունը զորահանդեսի է պատրաստվում. «Ժողովուրդ» #ՈՒՂԻՂ․ «Պրոֆեսիոնալ քցող» Նիկոլի վերջը հայտնի է․ Հայկ Նահապետյան (video) ՔՊ-ում կրկին իրար փոր են թափում. «Հրապարակ» Իրավապահները փնտրում են Անուշավան Դանիելյանի հասցեին «ամոթ, տիրադավ» բղաված անձին. «Հրապարակ» Այրվել են «Ford» մակնիշի ավտոմեքենա և երկու աղբաման Որքան գումար է ծախսվում «Կառավարական դաչաների» վրա. «Հրապարակ» Փաշինյանը հանձնարարել է պասիվ ՔՊ-ականներին պատժել, ակտիվներին՝ խրախուսել. «Հրապարակ» Փաշինյանը խայտառակ եղավ Մոսկվայում, հեռացնելու ենք նրան. տեսանք` ինչ եղավ Ուկրաինայի և Վրաստանի հետ Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել 18-ամյա Դավիթ Մինասյանի փաստաբանների բողոքը Անուններով ասեմ՝ ովքեր են Փաշինյանի նշանակած փախած գեներալները․ պահեստազորի սպա (video) Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը օրհնի մայրության բերկրանքին սպասող կանանց և շնորհի որդեծնություն Իշխանությունը հիմա էլ կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի անվան դեմ. «Հրապարակ» Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Վթարային ջրանջատում․ հասցեներ Թրամփը հայտարարել է, որ Իրանն այսօր կարող է ամբողջությամբ ոչնչացվել ՀՀԿ-ի «ճանապարհային քարտեզը». 4 կոնցեպտուալ առաջարկ ընդդիմությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am