«Սեֆիլյանի դատավարության ժամանակ ոստիկանական բռնության եմ ենթարկվել». լուսանկարներ
Ընկերներիս տեղյակ եմ պահում, որ հունիսի 22-ին, Ժիրայր Սեֆիլյանի դատավարության ժամանակ ոստիկանական բռնության ենթարկվելու արդյունքում, ես ստացել էի վնասվածք՝ ուսի և բազկի սալջարդ և հոդի արտրոզ, քանի որ ոստիկանները առանց ինձ տեղյակ պահելու, միանգամից մոտեցան և սկսեցին բիրտ ուժի կիրառմամբ ինձ քաշ տալ, ինձ աներևակայելի ցավ պատճառելով աջ բազկիս և ուսիս շրջանում։ Ես դեպքի հաջորդ օրը գնացել եմ Կենտրոնի ոստիկանություն, ցույց եմ տվել վնասված թևս և բողոք ներկայացրել։ Նույն օրը ուժեղ ցավերի ժամանակ Շտապ օգնության կանչ ենք արձանագրել, ստացել եմ ցավազրկող ներարկում և տեղափոխվել եմ հիվանդանոց։ Բժշկական բոլոր ստուգումներն անցել եմ, իսկ նախապես այցելել եմ դատաբժիշկի։ Հիվանդանոցում ինձ բուժում են նշանակել։ Մինչ այսօր ես դեռ աջ ձեռքս սովորականի նման չեմ կարողանում գործածել և դեռ թույլ ցավեր ունեմ։ Գործը ուղարկվել է հատուկ քննչական։ Այսօր զանգահարեցին, հուլիսի 2ին պետք է ներկայանամ քննչական ծառայություն։ Արդյունքների մասին կգրեմ։
Սյուզաննա Սիմոնյանի գրառումը


