Մայոր Հայկ Թորոյանին ադրբեջանցիները գլխատել են կենդանության օրոք. ԼՂՀ դատախազություն

Քառօրյա պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողների սպանության և նրանց մարմինների խոշտանգումների կապակցությամբ հարուցվել է 6 քրեական գործ։ Այս մասին փոխանցեցին Լեռնային Ղարաբաղի Գլխավոր դատախազությունից: Ըստ այդմ՝ հարուցվել է 3 առանձին քրեական գործ՝ 19-ամյա եզդի զինծառայող Քյարամ Սլոյանի, վարորդ Հրանտ Ղարիբյանի և 31-ամյա մայոր Հայկ Թորոյանի գլխատման փաստերով: Հարուցվել են նաև քրեական գործեր 19 զինծառայողներ մարմինների խոշտանգումների գործով։ Դատախազությունից փոխանցեցին, որ փորձաքննությունների արդյունքների համաձայն՝ Քյարամ Սլոյանն ու Հրանտ Ղարիբյանը գլխատվել են մահից հետո։ 31-ամյա մայոր Հայկ Թորոյանին ադրբեջանցիները գլխատել են կենդանության օրոք։ Դատախազությունը արձանագրել է նաև այլ խոշտանգումներ. զինծառայողներ Ռաֆիկ Հակոբյանի, Աղասի Ասատրյանի, Անդրանիկ Զոհրաբյանի, Ռոբերտ Աբաջյանի, Ալեքսան Առաքելյանի, Օնիկ Գրիգորյանի, Ռոման Պողոսյանի, Սուրեն Մելքումյանի, Մաքսիմ Գրիգորյանի, Ժորա Եսայանի, Բագրատ Ալեքսանյանի, Բորիս Օզմանյանի, Գրիգոր Հարությունյանի, Ադամ Սահակյանի, Անդրանիկ Գրիգորյանի ականջները կտրած են եղել։ Զինծառայող Տիգրան Բերաքչյանի մոտ կտրված են եղել ականջներն ու աջ ձեռքի մատները։ Արման Անդրասյանի մոտ կտրված է եղել աջ ականջը, կտրվածքներ են եղել կրծքավանդակի վրա։ Քառօրյա պատերազմում զոհված Ազատ Սիմոնյանի մոտ կտրված է եղել աջ ձեռքի մատը։ Զինծառայող Աշոտ Շահբազյանի ձախ աչքը հանված է եղել։  

դիտվել է 55 անգամ
Լրահոս
24 ժամ ջուր չի լինելու Եղանակն՝ առաջիկա օրերին Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում Մարիամի հերոսական այո-ն նրան դարձրեց Աստվածամայր, իսկ մեզ պարգևեց Փրկչին․ Բագրատ Սրբազան Արտաքին քաղաքականության «ներքաղաքականացումն» ու դատարկ «լոպպազությունը». «Փաստ» Երևանում թուրքական համարանիշներով բեռնատարը փլnւզել է բնակչի տան պարիսպը և հայտնվել մայթին Խաղաղության մասին խոսող իշխանությունը զորահանդեսի է պատրաստվում. «Ժողովուրդ» #ՈՒՂԻՂ․ «Պրոֆեսիոնալ քցող» Նիկոլի վերջը հայտնի է․ Հայկ Նահապետյան (video) ՔՊ-ում կրկին իրար փոր են թափում. «Հրապարակ» Իրավապահները փնտրում են Անուշավան Դանիելյանի հասցեին «ամոթ, տիրադավ» բղաված անձին. «Հրապարակ» Այրվել են «Ford» մակնիշի ավտոմեքենա և երկու աղբաման Որքան գումար է ծախսվում «Կառավարական դաչաների» վրա. «Հրապարակ» Փաշինյանը հանձնարարել է պասիվ ՔՊ-ականներին պատժել, ակտիվներին՝ խրախուսել. «Հրապարակ» Փաշինյանը խայտառակ եղավ Մոսկվայում, հեռացնելու ենք նրան. տեսանք` ինչ եղավ Ուկրաինայի և Վրաստանի հետ Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել 18-ամյա Դավիթ Մինասյանի փաստաբանների բողոքը Անուններով ասեմ՝ ովքեր են Փաշինյանի նշանակած փախած գեներալները․ պահեստազորի սպա (video) Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը օրհնի մայրության բերկրանքին սպասող կանանց և շնորհի որդեծնություն Իշխանությունը հիմա էլ կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի անվան դեմ. «Հրապարակ» Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Վթարային ջրանջատում․ հասցեներ Թրամփը հայտարարել է, որ Իրանն այսօր կարող է ամբողջությամբ ոչնչացվել ՀՀԿ-ի «ճանապարհային քարտեզը». 4 կոնցեպտուալ առաջարկ ընդդիմությանը Արձակուրդ կգնան, որ քարոզարշավը ղեկավարեն. «Հրապարակ» Իրանական ռազմավարությունը ենթադրում է Հորմուզի նեղուցի վրա ամբողջական վերահսկողության պահպանում Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am