Երգիչ Մարտին Մկրտչյանը վթարի է ենթարկվել
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 30-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 03:00-ի սահմաններում Սարի թաղի 8-րդ շարքի բնակիչ, 33-ամյա Մարտին Մկրտչյանը իր վարած Mercedes մակնիշի 74 VV 077 համարանիշի ավտոմեքենայով Սարալանջի փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում՝ կամրջի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հանդիպակաց գոտում և հարվածել բետոնե արգելապատնեշին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը վթարի հետևանքով ուղևորներ՝ 16 թաղամասի 27 շենքի բնակիչներ, 38-ամյա Էվելինա Շահինյանը և 13-ամյա Միքայել Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ըստ կայքի, վթարի ենթարկվածը երգիչ Մարտին Մկրտչյանն է: Մանրամասերը՝ կարդացեք Shamshyan.com կայքում:
