Պատրաստվել Թուրքիայի հանդեպ պատժամիջոցների փուլային վերացմանը.Մեդվեդև
TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կառավարությանը հանձնարարել է միջոցներ պատրաստել՝ Թուրքիայի դեմ տնտեսական ոլորտում սահմանված պատժամիջոցները փուլ առ փուլ վերացնելու համար: Մեդվեդևը կառավարության այսօրվա նիստում հիշեցրել է, որ նախօրեին Ռուսաստանի նախագահը կառավարությանը հանձնարարել է վերացնել մի շարք սահմանափակումներ և մշակել Թուրքիայի հետ առևտրային համագործակցության վերսկսման մասին որոշում: Մեդվեդևն ընդգծել է, որ այդ որոշմանը համապատասխան անհրաժեշտ է մի կողմից չեղյալ հայտարարել այդ սահմանափակումները՝ հաշվի առնելով ընդհանուր քաղաքական ֆոնի բարելավումը, մյուս կողմից էլ դա չպետք է լինի ի վնաս ռուս արտադրողների: Խոսելով զբոսաշրջային ոլորտի արգելքների մասին՝ Մեդվեդևը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները պետք է երաշխավորեն ռուսաստանցի զբոսաշրջիկների հանգստի անվտանգությունը՝ հաշվի առնելով Ստամբուլի ահաբեկչությունը:
