ՀՀ-ն եւ ՌԴ-ն բանակցում են գազի սակագնի վերանայման հարցով
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է,որ Հայաստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին` Հայաստան մատակարարվող գազի սակագինը վերանայելու հարցով: Բանակցություններն այս պահին շարունակվում են: «Մենք գիտակցում ենք այդ հարցի կարևորությունը և, ելնելով դրանից, դիմել ենք Ռուսաստանին՝ Հայաստան մատակարարվող գազի սակագինը նվազեցնելու հարցով: Բանակցություններն այս պահին ընթանում են» նշել է Զախարյանը: «Ակնկալիքների մասին ես այս պահին չեմ ցանկանում խոսել: Բանակցություններն ընթանում են: Ես այս պահին չեմ կարող ասել, թե ինչ ընթացք կունենան այդ բանակցությունները և ինչ արդյունք կտան»,-հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանը, պատասխանել է Զախարյանը :
