Լոնդոնի ձայնը պետք է լսելի լինի «Brexit»-ի գործընթացում. Քեմերոն
«РИА Новости»ի հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, մենկաբանելով Լոնդոնի գործող քաղաքապետ Սադիք Խանի հայտարարությունը, ասել է, թե Լոնդոնի ձայնը, որը պահանջում է մեծ ինքնավարություն, «Brexit»-ի գործընթացում պետք է լսելի լինի, բայց և պետք է լսելի լինեն Մեծ Բրիտանիայի մյուս քաղաքների և շրջանների ձայները:«Ես համաձայն եմ Լոնդոնի քաղաքապետի հետ, որ Լոնդոնն աշխարհի խոշորագույն մայրաքաղաքն է, որ Լոնդոնի ձայնը պետք է լսելի լինի այդ կարևոր բանակցություններում: Լոնդոնում շատ կարևոր ձեռնարկություններ կան, այն նաև եվրոպական ֆինանսական կենտրոն է, և միացյալ շուկա մուտք ունենալու հնարավորությունը լավագույն լուծումը կլիներ նրա համար: Այդ հարցը բանակցությունների ամենակարևոր մարտահրավերն է: Բայց մենք պետք է լսենք նաև Մեծ Բրիտանիայի մյուս ազգերի, ոչ մեծ քաղաքների և շրջանների ձայնը »,-նշել է Քեմերոնը` ելույթ ունենալով խորհրդարանում:
