Ստամբուլի ահաբեկչությունը՝ ՌԴ-ի և Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի փորձերի դեմ էր. Կոսաչև
Ստամբուլի օդանավակայանում հնչած պայթյուններն ուղղված են եղել Ռուսաստանի և Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը միտված Թուրքիայի իշխանությունների փորձերի դեմ:Ահաբեկչությունն ըստ ամենայնի կազմակերպել է ԴԱԻՇ-ը,TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը: «Դա քրդերը չեն, որոնցից այդքան վախենում են Անկարայում: Ահաբեկչությունն ակնհայտորեն ուղղված է Ռուսաստանի և Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու թուրքական ղեկավարության ցանկության դեմ: Ըստ ամենայնի, Թուրքիային զգուշացնում են, որ նա չմասնակցի հակաահաբեկչական միասնական ճակատի ձևավորմանը»,- կարծիք է հայտնել նա և հույս է հայտնել, որ Ստամբուլի օդանավակայանի աղետը ոչ թե կհեռացնի, այլ կմոտեցնի Ռուսաստանի ու Թուրքիայի առաջնորդների երկխոսությունը:
