Ահաբեկչության սպառնալիքը երբեք այսքան մեծ չի եղել.Թրամփ
Reuters-ը հայտնում է,որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչական հարձակումից հետո հայտարարել է, որ «ահաբեկչության սպառնալիքը երբեք այսքան մեծ չի եղել:
Մասսնավորապես Թրամփն ասել է.«Մեր թշնամիները դաժան ու անողոք են և կանեն ամեն ինչ, որպեսզի ոչնչացնեն նրանց, ովքեր չեն հետևում իրենց կամքին: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք Ամերիկան ահաբեկիչներից պաշտպանելու և մեր անվտանգությունը բարելավելու համար»:
