Գերմանիայում Էրդողանի դեմ հայց են ներկայացրել

Մի շարք գերմանացի քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ եւ հայտնի մարդիկ դատական հայց են ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ այլ թուրք պաշտոնյաների դեմ։ Նրանց կասկածում են ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ գործած հանցագործությունների մեջ, գրում է DW–ն։ Էրդողանի, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի եւ այլ պաշտոնյաների դեմ դատական հայցը գերմանացի քաղաքական գործիչների եւ իրավապաշտպանների անունից ներկայացրել են համբուրգցի փաստաբաններ Բրիթթա Էդերն ու  Պետրա Դերվիշայը։ Նրանք ներկայացնում են նաեւ սպանված քրդերի եւ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության սպանված պատգամավորի շահերը։ Թուրք պաշտոնյաներին կասկածում են են ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ գործած հանցագործությունների մեջ։ Հայցը ներկայացվել է հունիսի 27-ին Բեռլինում Գերմանիայի Գլխավոր դատախազություն։ Խոսքն առաջին  հերթին Թուրքիայի հարավարեւելյան քրդաբնակ շրջաններում, մասնավորապես Ջիզրե քաղաքում, թուրքական բանակի գործողությունների մասին է, որտեղ քրդական խմբավորումների եւ թուրքական բանակի միջեւ բախումներից սպանվել են տասնյակ մարդիկ։ Կոնկրետ մի դեպքում 178 մարդ փորձել է թուրք զինվորականների հարձակումներից փախչելով փրկվել շենքերից մեկի նկուղում։ Սակայն այնտեղ հետո հայտնաբերվել էին նրանց այրված մարմինները։ Կասկած կա, որ ուժայինները հրդեհել են նկուղը՝ նախապես բենզին լցնելով կամ սպանել են այնտեղ ապաստանածներին եւ հետո այրել նրանց մարմինները, հայտնել են փաստաբանները։ Ենթադրյալ ռազմական հանցագործությունները մանրամասն արձանագրել են ականատեսները։ Ձախերի կուսակցության պատգամավոր Ուլլա Յելփկեն, որը հայցվորների թվում է, չի բացառել, որ դատարանը չի ցանկանա քննել գործը։ «Մեծ է վտանգը, որ գերմանական արդարադատությունը, 2011-ին Էրդողանի դեմ նմանատիպ հայցի օրինակին հետեւելով, կհանի իր վրայից այդ գործը քննելու պատասխանատվությունը»,– ասել է նա։

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Մեր երազների արյունով իրենց կյանքն են զարդարել. Խաչիկ Մանուկյան Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի մարդն է Հայաստանում. ադրբեջանագետ Սիրում է կյանքում նա իր… աթոռը Խարգ կղզու գրավnւմը ոչ միայն չի իջեցնի նավթի համաշխարհային գները, այլ կարող է բարձրացնել․ իրանագետ Վուչիչը շնորհակալություն է հայտնել Պուտինին Նիկոլ Փաշինյան, ազատ արձակիր դպրոցական տղաներին․ իրավապաշտպան ՖԱՖ-ը կրկին պահանջում է Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը Վճռաբեկ դատարանը ուժի մեջ թողեց Սրբազան շարժման ակցիայի մասնակցի արդարացման դատավճիռը Եռաբլուրում որդեկորույս ծնողների նկատմամբ բռնության գործով նոր քննություն կիրականացվի․ «Փաստինֆո» Ի՞նչ հայտնաբերեցին քննիչները Նիկոլ Փաշինյանի հետ վիճած եղբայրների տանը․ Լիա Սարգսյան Իրանում ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրել են հումանիտար օգնությամբ բեռնված ինքնաթիռը թիրախավորելու մեջ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18–ամյա եղբայրների բնակարանում խուզարկություն է կատարվում 1 տարի առաջ այս օրը Վալոդյա Գրիգորյանը Փարաքարում ջախջախեց ՔՊ-ին ՆԱՏՕ-ն գոյություն չունի առանց ԱՄՆ-ի․ Մարկո Ռուբիո ՄԱԿ-ում միաձայն ընդունվել է ՀՀ-ի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը Գիրդադյուլ բնակավայրի հայերի մեծ մասը կոտորվեց 1918 թ․-ին՝ թուրք-թաթարների կողմից Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ իրանցի վարորդը բեռնատարով կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը Սբ․ Աննա եկեղեցու միջադեպը իշխանությունների հակաեկեղեցական արշավի հետևանքն է. Մայր Աթոռ Թուրքիայում կրկին հայտարարել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ չեզոքացնելու մասին «Բաքուն անցնում է հակագրոհի՝ ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտմանը, այլ դրա վերջնական չեզոքացմանը». Արմեն Հովասափյան Վրաստանում էլեկտրաէներգիան թանկացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am