RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցավակցություն է հայտնել Ստամբուլի ահաբեկչության հետևանքով զոհվածների ու տուժածների ընտանիքներին:
Մերկելն այդ մասին հայտարարել է Բրյուսելում Եվրոպական Խորհրդի արդյունքներով մամլո ասուլիսում. «Մենք դեռ չգիտենք, թե ով և ինչ դրդապատճառներով է կատարել այդ սարսափելի հանցանքը: Ես այժմ չեմ կարող շահարկել այդ թեման:
Իմ խորին վշտակցությունն եմ հայտնում զոհերի ու տուժածների ազգականներին: Եվ ես ցանկանում եմ անձամբ իմ անունից հայտարարել ողջ թուրք ժողովրդին, որ մենք միասնական ենք ահաբեկչության դեմ պայքարում և աջակցելու ենք միմյանց»:
Ստամբուլի օդանավակայանում հնչած 3 առանձին պայթյունների ու կրակոցների հետևանքով զոհվել է 36 և վիրավորվել 147 մարդ:
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը