Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
Մոլդովայի մայրաքաղաք Քիշինևում մեկնարկել է բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը: Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 83:64 հաշվով հաղթեց Մոլդովային: Վաղը Հայաստանի հավաքականը կմրցի Անդորրայի հետ:
