Մեծ Բրիտանիան դուրս է գալիս ԵՄ-ից. Քեմերոն
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը պետք է լինի հնարավորինս կառուցողական։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ ժամանելով ԵՄ գագաթնաժողովին։
«Ես կհայտարարեմ ԵՄ գագաթնաժողովին, որ Մեծ Բրիտանիան դուրս է գալիս ԵՄ-ից, սակայն այդ գործընթացը պետք է լինի այնքան կառուցողական, որքան հնարավոր է, և ես հավատում եմ, որ նման արդյունք հնարավոր է»,- փաստել է Քեմերոնը։
«Մենք չենք պատրաստվում մեջքով շրջվել Եվրոպային։ ԵՄ երկրները մեր հարևաններն են, բարեկամները, գործընկերները և դաշնակիցները։ Մենք կձգտենք ԵՄ-ի հետ առևտրի, համագործակցության և անվտանգության ոլորտում սերտ հարաբերությունների»,- վստահեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։
