Առաջ են քաշվում միայն Ալիևի նախապայմանները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկական լրահոսը վերջին երեք օրերին ամբողջությամբ տարված էր Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի՝ Հայաստան կատարած եռօրյա այցելությամբ: Սակայն հենց այդ օրերին Արցախի հիմնահարցի հետ կապված առավել քան կարեւոր հայտարարություններ հնչեցին: Մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պաշտոնապես հայտարարեց, որ ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունների վերսկսման համար հայկական կողմի նախապայմաններն իր համար ընդունելի չեն: Սակայն հայկական կողմից այս հայտարարությանը համարժեք պատասխան այդպես էլ չհնչեց: Հռոմի Պապի հետ Հայաստան ժամանած լրագրողների հետ հարցազրույցներում Արցախի խնդրին անդրադառնալիս եւս Սերժ Սարգսյանն այդպես էլ չպատասխանեց Ալիեւին: Վատիկանի ռադիոյին տված հարցազրույցում Արցախի խնդրի կարգավորման ապագայի վերաբերյալ Սերժ Սարգսյանն ասել է. «Մենք համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Իհարկե, մինչեւ ապրիլյան իրադարձությունները, մենք խոսում էինք այն մասին, որ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա: Այժմ մարդիկ մի քիչ դժվար են ընկալում, թե ինչպես կարելի է փոխզիջումների գնալ մի երկրի հետ, որը խախտեց իր միջազգային պարտավորությունները: Բայց, այնուհանդերձ, ես համոզված եմ, որ մենք պետք է գտնենք լավագույն ճանապարհը: Լավագույնը ոչ թե Ադրբեջանի համար, լավագույնը ոչ թե Հայաստանի համար, այլ լավագույնը ԼՂ բնակչության,  ԼՂ ժողովրդի համար, եւ գտնելու ենք այդ լավագույն լուծումը, ես համոզված եմ դրանում, ինչը կբերի, իհարկե, մեծ զարթոնքի ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում եւ սփյուռքում»: Առաջին հայացքից թվում է, թե Սարգսյանը ամեն ինչ ճիշտ է ասել, բայց փաստն այն է, որ նա այս դեպքում եւս այդպես էլ չի անդրադարձել այն խնդրին, թե ինչպես կարող են բանակցությունները շարունակվել` միայն Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանների հիման վրա: Նկատենք, որ Ալիեւը համաձայն չէ նաեւ Սերժ Սարգսյանի առաջ քաշած նախապայմանին: Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանը Վիեննայից վերադառնալուց հետո ինքնաթիռում տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ լավ կլինի մինչ հաջորդ հանդիպումը հետաքննող մեխանիզմներ տեղադրվեն: Սակայն մինչ օրս դրված չեն»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am