Այսօր` հունիսի 27-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մերուժան Գալստյանը միջնորդություն են ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ, 25-ամյա Արսեն Խոջոյանի նկատմամբ: Ինչպես Տավուշի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Զոյա Զաքինյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` որոշեց բավարարել միջնորդությունը և Ա. Խոջոյանը, ով կասկածվում է 17-ամյա Աստղիկ Հանիսյանին դանակի 10-ից ավելի հարվածներով սպանելու մեջ` կալանավորվեց: Գ. Շամշյանի տեղեկություններով` Ա. Խոջոյանը տեղափոխվել է Վանաձոր քրեակատարողական հիմնարկ: Դռնփակ դատական նիստի ողջ ընթացքում դատարում էին գտնվում քննչական բաժնի պետ Հունան Գարանյանը և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգամ Մայիլյանը, ինչպես նաև ոստիկանության Շամշադինի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Դալլաքյանի գլխավորությամբ: Առաջիկայում քննիչի որոշմամբ նշանակվելու է դատահոգեբուժական փորձաքննություն` պարզելու համար, թե արդյոք սպանություն կատարելու ժամանակ Ա. խոջոյանը եղել է մեղսունակ, թե անմեղսունակ:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը