Նորից Թալիշ ենք կերտելու

Թալիշի բնակչուհի Իննա Ալավերդյանը, ով ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ մնացել էր գյուղում և հրաշքով փրկվել, քառօրյա պատերազմի ընթացքում կորցրել էր տեսողությունը:  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Իննա Ալավերդյանը հայտնել է, որ գյուղում խանութ ունեին, նպատակ ունեին նոր առանձնատուն կառուցելու: Ապրիլը 1-ի լույս 2-ի գիշերը սկսված ադրբեջանական ռազմական ագրեսիան տապալեց նրանց բոլոր ծրագրերը… «Ապրիլի 1-ի երեկոյան սովորականի պես խանութը փակել ենք և պառկել քնելու: Ժամը 2-3-ի մոտ արթնացել ենք ուժեղ պայթյունների ձայներից, և, արագ հագնվելով, արթնացրել եմ մորս: Այնուհետև պատսպարվել ենք տան մի անկյունում` դեռևս չհասկանալով, թե ինչ է տեղի ունենում»,- արտասուքն աչքին պատմում է կայքի զրուցակիցը: Երբ պայթյունները մի պահ դադարել են գյուղի փողոցներից մարդկանց գոռոցներ և աղմուկ է լսվել, բայց իրենք վախեցել են տնից դուրս գալ` սպասելով լուսաբացին: Վերսկսված արկակոծությունից հետո արկերից մեկը ընկել է իրենց տան վրա և բեկորները շաղ տվել նրանց կանգնած սենյակում, իսկ ուժեղ ալիքը տիկին Իննային մի կողմ է շպրտել: 13563247_1704524326477434_825199378_n Մայր ու աղջիկ, հրաշքով կենդանի մնալով, իջել են նկուղ, որտեղ պատսպարվել են շարունակվող հրետակոծությունից: Ի. Ալավերդյանի խոսքով, պատսպարման ժամանակ ևս մի արկ էլ ընկել է նկուղի մոտ և պայթյունի ալիքից կրնկահան է եղել նկուղի դուռը, իսկ հողն ու քարերը թափվել են իրենց վրա: «Այդ սարսափելի դեպքերից իմ ունեցած ծանր ապրումների ու սթրեսի պատճառով տեսողության շատ լուրջ խանգարում եմ ունեցել… »,- հուզված պատմում է տիկին Իննան: Միայն երրորդ օրը նրանց գտնում են գյուղը պաշտպանող զինվորականները և տեղափոխում Ստեփանակերտ: 13563409_1704524386477428_2129915469_n Ի. Ալավերդյանի պատմելով, երբ իրեն տեղափոխել են Ստեփանակերտի «Երևան» հյուրանոց, բացի տեսողության շատ լուրջ խանգարումից ունեցել է նաև նյարդային գերլարվածություն: «Անհրաժեշտ էր անհապաղ վիրահատություն: Դիմել եմ ԼՂՀ կառավարությանը և անմիջապես ստացել անհրաժեշտ ֆինանսական օգնություն, որի շնորհիվ Երևանի Մալայան ակնաբուժական հիվանդանոցում աչքերս 2 անգամ վիրահատել են: Այս պահին ունեմ 40 տոկոսանոց տեսողություն. Բժիշկները հավաստիացրել են, որ կամաց-կամաց ավելի լավ կտեսնեմ: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնոււմ ԼՂՀ կառավարությանը, և բոլոր այն բարի մարդկանց, ովքեր միջամտել և օգնել են տեսողությունս վերականգնելու համար»,- ասաց Թալիշի բնակչուհին` նշելով, որ ավելի քան 2 ամիս է, ինչ ինքն ու մայրը ապրում են Ստեփանակերտի «Երևան» հյուրանոցում:Իսկ որդին ժամկետային զինծառայող է և արդեն մեկ տարի է՝ ծառայում է Պաշտպանության բանակում: «Ամեն ինչից գոհ ենք: Շնորհակալ ենք բոլորին, ովքեր այս ծանր օրերին մեր կողքին են ու աջակցում են մեզ»,- իր երախտագիտությունը հայտնեց Ի. Ալավերդյանը: Այժմ մտածում են, թե ինչպես են կառուցելու իրենց ապագան, որը տեսնում են միայն Արցախում: Ի. Ալավերդյանի խոսքով, եթե աշխատանք լինի, կնախընտրեն ապրել Կիչանում, քանի որ աշխարհագրական առումով այն հարմար և անվտանգ բնակավայր է: 13563631_1704524366477430_1180550245_n «Թեև դեմ չենք հաստատվելու նաև այլ բնակավայրում, ցանկալի է միայն, որ համագյուղացիների հետ լինենք: Կարծում եմ՝ չի ուշանա նորից իրար վերագտնելու ժամանակը, որին շատ եմ սպասում ու թեև հասկանում եմ, որ ներկայումս Թալիշ չենք կարող վերադառնալ, բայց համոզված եմ, որ թալիշցիներով նորից Թալիշ ենք կերտելու… »,- զրույցն այսպես ավարտեց Թալիշի նախկին բնակչուհին:  

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am