Բրազիլիայում շարունակում է ավելանալ միկրոցեֆալիայի դեպքերի թիվը։ Զիկա վիրուսով վարակված մայրերից ծնվում են շատ փոքր գլխով երեխաներ։ Վիճակագրության համաձայն՝ հոկտեմբերին գրանցվել է նման մոտ 4000 դեպք։ Վերջին շաբաթում թիվն ավելացել է 400-ով՝ հայտնում է BBC-ն։
Վիճակագրությունը թույլ է տալիս խոսելու Բրազիլիայի պատմության մեջ վիրուսի խոշորագույն համաճարակի մասին։ Զիկա վիրուսն անբուժելի է։ Ներկայում դրան դիմակայելու միակ միջոցը պայքարն է վիրուսակիր մոծակների դեմ։
Ինչպես հայտնում են երկրի առողջապահության նախարարությունում՝ Բրազիլիայում արդեն գրանցվել է վիրուսից նորածինների մահվան 5 դեպք։
Ահազանգում են նաև հարևան Կոլումբիայում բժիշկները, որտեղ վիրուսով հիվանդացության դեպքերը գերազանցում են 13 հազարը, և Բոլիվիայում, որտեղ վիրուսը վերջերս առաջին անգամ հայտնաբերվել էր հղի կնոջ մոտ։
Կապված վիրուսով հիվանդացության դեպքերի աճի հետ՝ անցած ուրբաթ ԱՄՆ վիրուսային հիվանդությունների դեմ պայքարի կենտրոնը հղի կանանց խորհուրդ է տվել չուղևորվել լատինաամերիկյան երկրներ, որտեղ գրանցվել են վիրուսով հիվանդացության դեպքեր։ Նախազգուշացումը վերաբերում է Բրազիլիային,Կոլումբիային, Սալվադորին, Գվատեմալային, Ֆրանսիական Գվիանային, Հայիթիին, Հոնդուրասին, Մարտինիկային, Մեքսիկային, Պանամային, Պարագվային, Սուրինամին, Վենեսուելային և Պուերտո Ռիկոյին։
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը