Թուրքիայում սկսվել է ռուսական օդաչուի ենթադրյալ սպանողի դատը

Թուրքիայի քաղաքացի Ալփարսլան Չելիքի դեմ դատական գործընթացը սկսվել է Իզմիր քաղաքում՝ Թուրքիայի արևմուտքում: Նա մեղադրվում է ապօրինի եղանակով զենք ունենալու և պահելու մեջ: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը: Դատական նիստը սկսվել է Մոսկվայի ժամանակով ժամը 13:00-ին՝ անվտանգության խիստ միջոցառումների պայմաններում: Նիստի դահլիճի մուտքը հսվում է ոստիկանության զինված աշխատակիցների և հատուկ ծառայությունների կողմից՝ մոտ 15 մարդ: Ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չեն տվել մտնել նիստի դահլիճ՝ պատճառաբանելով, որ այնտեղ տեղ չկա: «Դահլիճը շատ փոքր է, հանրության համար շատ քիչ տեղ կա, մենք կարող ենք ԶԼՄ-ներին դահլիճ թողնել նիստի ընդմիջման ընթացքում, եթե հայտարարվի այն»,- գործակալությանը հայտնել է դատարանի անվտանգության աշխատակիցը: Թուրքական «F-16» կործանիչը 2015թ- նոյեմբերի 24-ին Սիրիայում խփեց ռուսական «Су-24»-ը: Ռուս օդաչու Պեշկովի՝ ինքնաթիռից դուրս թռչելուց հետո գետնից են կրակել: Ավելի ուշ իր մասնակցության մասին հայտնել է Չելիքը: Ապրիլի սկզբին նա ձերբակալվել էր Իզմիրում՝ ապօրինաբար զենք ունենալու և պահելու մեղադրանքով: Քննության ընթացքում նա հայտնել է, որ անձամբ չի կրակել Պեշկովի վրա և իր ենթականերին հրամայել է չկրակել, սակայն որպես իր ռազմական խմբի հրամանատար՝ իր վրա է վերցրել դեպքի պատասխանատվությունը: Դատախազությունը հանել է սպանության մեղադրանքը նրանից՝ բավարար փաստեր չունենալու պատճառով:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Մեր երազների արյունով իրենց կյանքն են զարդարել. Խաչիկ Մանուկյան Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի մարդն է Հայաստանում. ադրբեջանագետ Սիրում է կյանքում նա իր… աթոռը Խարգ կղզու գրավnւմը ոչ միայն չի իջեցնի նավթի համաշխարհային գները, այլ կարող է բարձրացնել․ իրանագետ Վուչիչը շնորհակալություն է հայտնել Պուտինին Նիկոլ Փաշինյան, ազատ արձակիր դպրոցական տղաներին․ իրավապաշտպան ՖԱՖ-ը կրկին պահանջում է Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը Վճռաբեկ դատարանը ուժի մեջ թողեց Սրբազան շարժման ակցիայի մասնակցի արդարացման դատավճիռը Եռաբլուրում որդեկորույս ծնողների նկատմամբ բռնության գործով նոր քննություն կիրականացվի․ «Փաստինֆո» Ի՞նչ հայտնաբերեցին քննիչները Նիկոլ Փաշինյանի հետ վիճած եղբայրների տանը․ Լիա Սարգսյան Իրանում ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրել են հումանիտար օգնությամբ բեռնված ինքնաթիռը թիրախավորելու մեջ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18–ամյա եղբայրների բնակարանում խուզարկություն է կատարվում 1 տարի առաջ այս օրը Վալոդյա Գրիգորյանը Փարաքարում ջախջախեց ՔՊ-ին ՆԱՏՕ-ն գոյություն չունի առանց ԱՄՆ-ի․ Մարկո Ռուբիո ՄԱԿ-ում միաձայն ընդունվել է ՀՀ-ի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը Գիրդադյուլ բնակավայրի հայերի մեծ մասը կոտորվեց 1918 թ․-ին՝ թուրք-թաթարների կողմից Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ իրանցի վարորդը բեռնատարով կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը Սբ․ Աննա եկեղեցու միջադեպը իշխանությունների հակաեկեղեցական արշավի հետևանքն է. Մայր Աթոռ Թուրքիայում կրկին հայտարարել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ չեզոքացնելու մասին «Բաքուն անցնում է հակագրոհի՝ ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտմանը, այլ դրա վերջնական չեզոքացմանը». Արմեն Հովասափյան Վրաստանում էլեկտրաէներգիան թանկացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am