Գոյություն ունի երկու տեսակի Ալիև. Արմեն Ռուստամյան
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով Ալիևը դեռևս չի հասկացել, որ եթե Արցախի կարգավիճակի հարցը չի լուծվում, անիմաստ է խոսել զիջման կամ փոխզիջման մասին:Ըստ նրա՝ գոյություն ունի երկու տիպի Ալիև` մեկը բանակցությւոնների սեղանին շուրջ է, մյուսը` իր սուլթանական գահին բազմած, և հոխորտում է Բաքվից:
«Այս անձն իր ռեժիմով չի կարողանում բանակցություններ վարել` միջազգային նորմերին համապատասխան: Նրա արածները նաև էթիկայի նորմերի մեջ չեն տեղավորվում. եթե մի բան են պայմանավորվում, իրեն հարգող կողմը պետք է հարգի այդ պայմանավորվածությունը: Բավական է արդեն, բոլորը հոգնել են նրա երկակի խաղից: Սա պետք է ազդակ լինի միջնորդ կողմերի համար»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ պայմանավորվածությունը պետք է ձեռք բերվի փաթեթային, անգամ` եթե Ադրբեջանը Արցախի անկախ կարգավիճակի հարցն է ճանաչում, ապա հայկական կողմը դեմ չի լինի նաև փուլային տարբերակին:
