Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե երբ հունիսի 16-ին ստորագրվեց հայտարարություն, որի տակ ստորագրեցին 5 խմբակցությունները, բացի «Ժառանգություն-ից, կային քաղաքական գործիչներ, որոնք դա որակեցին պատմական, սակայն սա իսկապես պատմական փաստաթուղթ է՝ Հայաստանի Հանրապետությունը ծաղրուծանակի ենթարկելու առումով, և նույնիսկ զարմանալի է, թե այս հարցում ինչ մեծ կոնսենսուս կա երկրում: «Համոզվեցի, որ պատմական փաստաթուղթ է, բայց Հայաստսնի պետականությունը ծաղրուծանակի ենթարկելու իմաստով։ Ասում են՝ մենք գտել ենք՝ ինչ է պետք անել Հայաստանում ժողովրդավարական ընտրություւններ անցկացնելու վստահություն ստեղծելու համար։ Այդ հայտարարությունը կարդալիս հիշեցի Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները»։ Մի դրվագ կա, երբ պոետ ներկայացած մեկը ներկայանում է Աբիսողոմ աղային, և պարտավորվում է ձոն գրել նրա մասին։ Հետո ասում է՝ գիտես ինչ, մուսաս չի գալիս։ Ասում է՝ մի 2 ոսկի տամ՝ մուսադ կգա՞, թե՞ չի գա։ Հիմա 5 խմբակցություն+կառավարություն կանգնել են դոնոր կազմակերպությունների առջև, ասում են՝ դե, մի 16 մլն..։ Դոնոր կազմակերպություններն էլ իրենց հերթին պարապ չմնալու համար ասում են՝ իսկ որ 11 մլն դոլար տանք, կլինե՞ք ժողովրդավար, թե՞ չեք լինի։ Կառավարությունն ասում է՝ դե ժողովրդավար լինելու համար 11 մլն դոլարը հերիք չի».- նշեց նա:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը