Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հետաքրքրվեց. «Ինչպե՞ս է լինում, որ իշխանափոխություն չի լինում: Ի՞նչ է՝ մեր քաղաքացիները չեն հասկանում, որ չպետք է ընտրեն այս տեսակ իշխանություններին»:Փոստանջյանը, դիմելով հիմնական զեկուցող, Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանին, հայտարարեց, որ քաղաքացիներընրանց ձայն չեն տալիս, այլ իրենք են այդ ձայները «նկարում»:
«Դուք սխալվում եք, քաղաքացիները ձեզ ձայն չեն տալիս: Ինչպես 1996թ. երբ հավաքված էին Ազգային անվտանգության խորհրդի նիստում, որտեղ ներկա էր նաեւ ձեր քաղաքական ղեկավարը, հայտարարվեց, որ նույնիսկ 100 տոկոս հավաքեիք, իշխանությունը չէինք տալու, թույլ չէինք տալու գայիք իշխանության: Նույնն էլ հայտարարվեց Սերժ Սարգսյանի կողմից՝ որքան ուզենք, այնքան կխփենք: Դուք զբաղվել եք խփելով, եկել է պահը ձեզ խփելու»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Դավիթ Հարությունյանն անպատասխան թողեց Փոստանջյանի խոսքերը:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը