Պարոն Ալիևը չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին անկախություն տվողը.Շարմազանով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը լի է պատմական անճշտություններով և սուտ տեղեկություններով, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Նա խոսում է Ադրբեջանի պատմական հողերի մասին, բայց ո՞րն է Ադրբեջանի պատմությունը: Ադրբեջանն ընդամենը 98 տարվա պատմություն ունի: Հինգ անգամ նույն անհեթեթությունը կրկնելուց ասածներիդ արժեքը չի փոխվում: Դրանով դու ավելի անհեթեթ ես դառնում մարդկանց աչքերում: Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման փուլային տարբերակին, ինչի մասին խոսում են Ալիևը և նրա աշխատակազմը, մեր դիրքորոշումը հետևյալն է՝ Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակով չի կարող ընդգրկվել Ադրբեջանի կազմում: Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Դա բլեֆ է, որն Ալիևը անում է: Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովուրդը 1988թ. սկսել է իր ինքնորոշման պայքարը, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ պայքարն ավարտվի հաղթանակով: Իսկ հաղթանակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության պարտադիր իրացումն է և արդյունքում Ղարաբաղի ժողովուրդն ինքը կորոշի իր ճակատագիրը, որը, բնականաբար, չի լինի Ադրբեջանի կազմում: Պարոն Ալիևը չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին անկախություն տվողը, Աստված է ժողովուրդներին տալիս ազատության և անկախության ձգտումը, իսկ ինքնորոշվելու միջազգային իրավունքը ընձեռվում է ցանկացած ժողովրդի»,­ «Արմենպրես»­ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը: Պաշտոնական Բաքվի Լեռնային Ղարաբաղի հարցով հետաքննական մեխանիզմների ձևավորման գործընթացին ընդդիմանալը, հետքայլ է այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել Վիեննայում,ասաց Շարմազանովը.«Վիեննայում ընդունված փաստաթղթի մեջ սևով սպիտակի վրա գրված է վստահության մեխանիզմների ձևավորման անհրաժեշտության մասին: Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե չի կարծում, որ պետք է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի խախտման մեխանիզմներ կիրառվեն, բացահայտ հետքայլ է այն պայմանավորվածություններից, որ Ի. Ալիևի և Ս. Սարգսյամի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ձեռք է բերվել Վիեննայում»: Վերջինս կարծիք հայտնեց, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է իրենց դիրքորոշումը  «ցուցաբերեն Ալիևի նման հետքայլի և մերժողական մոտեցման հետ կապված»: Վիեննայում մայիսի 16-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահաների միջնորդությամբ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Իլհյամ Ալիևի հանդիպում, որի ընթացում պայմանավորվածություն է ձեռք բերվել «հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ձևավորման» համար:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am