Դալայ լաման հոսպիտալացվել է
Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ լամա XIV-ը ԱՄՆ-ում հետազոտություն է անցնում՝ կապված շագանակագեղձի խնդիրների հետ։ Այս մասին հայտնել է Մեյո կլինիկան, որտեղ նա բուժվում է՝ փոխանցում է BBC-ն։
Խոսելով 80-ամյա Դալայ լամայի առողջական վիճակի մասին՝ բժիշկներն ասում են, որ անհանգստանալու լուրջ պատճառ չկա։ Դալայ լաման «լավ է արձագանքում բուժմանը և լիովին կապաքինվի»՝ ասել են բժիշկները։
Անցած սեպտեմբերին նա ստիպված էր եղել չեղարկել մի շարք միջազգային այցեր՝ առողջական վիճակի պատճառով։ Բժիշկները նրան խորհուրդ էին տվել շատ հանգստանալ։
