Արցախցի հերոսների զավակները հյուրընկալվում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցների ընտանիքներում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցները hանդես են եկել «Հերոսի զավակը իմ զավակն է» նախաձեռնությամբ, որի շրջանակում ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված արցախցի հերոսների զավակները հյուրընկալվում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցների ընտանիքներում: Նախաձեռնության նպատակն է հերոսների պատանի զավակներին ժամանակավորապես լիցքաթափել հետպատերազմական մթնոլորտից, ծանոթացնել Հայաստանի պատմամշակութային վայրերի հետ, կազմակերպել ամառային հանգիստը, ինչպես նաև միջավայր ստեղծել որպեսզի հասակակից երեխաները մտերմանան միմյանց հետ և ընկերական կապեր հաստատեն: Գրիգորը, Հայկը, Հարութը և Հրայրը մայոր Սուրեն Մելքումյանի որդիներն են: Հադրութցի մայորը Արցախի Պաշտպանության բանակում ծառայում էր 1997թ.-ից: Ավարտելով Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, նորից վերադարձել էր Հադրութ՝ ծառայության անցնելու նպատակով: Մայոր Սուրեն Մելքումյանի ծառայությունները գնահատված են «Անբասիր ծառայության» 1-ին աստիճանի և ՀՀ ԶՈՒ 20-ամյակին նվիրված մեդալներով: Սուրեն Մելքումյանը զոհվել է ապրլին, մարտական գործողությունների ժամանակ՝ անկատար թողնելով բազմաթիվ ծրագրեր և երազանքներ: «Սուրենը 4 որդի ունի, միշտ ասում էր՝ դիրքեր եմ բարձրանում, որ երեխաներս ինձնով հպարտանան, պարծենան: Այդպես էլ եղավ. չորս որդիները պիտի միշտ իմանան, որ իրենց հայրը հերոսի մահով է ընկել», — պատմում են նրա ընկերները: Արդեն մեկ շաբաթ է, ինչ Սուրենի չորս որդիները մոր՝ տիկին Արևի հետ հյուրընկալվել են Արմավիրի ԳԳՄ-ի տնօրեն Սաշիկ Մկրտչյանի տանը և արդեն հասցրել են հարազատանալ այնքան, որ տանտիրոջը՝ Սաշիկ Մկրտչյանին դիմում են որպես հորեղբայր: Երեխաների առօրյան բավականին հագեցած է՝ էքսկուրսիաներ Էջմիածին, Խոր Վիրապ, այցելություններ ժամանցի վայրեր, խաղային ատրակցիոներ և այլն: Չորսամյա Հրայրի ամենասիրած զբաղմունքը հեծանիվն է, իսկ մեծ եղբայրները նախընտրում են լողավազանը: Մայրը՝ տիկին Արևը նշում է, որ երեխաներին պետք է հատկապես ընտանեկան միջավայր, իսկ Մկրտչյանների համոզմամբ՝ երկու ընտանիքների շփումը խոստանում է դառնալ ավելի բարեկամական ու շարունակական: Զուգադիպություն է, թե ճակատագրի խաղ, փոխգնդապետ Ռոման Պողոսյանը զոհվեց ապրիլի 2-ին մարտական ծառայության ժամանակ, հուղարկավորվեց իր ծննդյան օրը: Ռոմանը ղեկավարել է զորամասի հրետանային բաժանմունքը` շարքային զինվորականից հասնելով փոխգնդապետի կոչման: 2015թ. ավարտել էր նաև ՌԴ Սանկտ Պետերբուրգի բարձրագույն զինվորական ակադեմիան` կարմիր դիպլոմով: Ծառայության ընթացքում բազմիցս արժանացել է խրախուսման` պատվոգրերի, մեդալների: Նրա կուրծքը զարդարել են «Անբասիր ծառայության» 1-ին և 2-րդ աստիճանի, «Վ. Սարգսյանի անվան», ՀՀ Նախագահի կողմից ՀՀ ԶՈՒ 20-ամյակին նվիրված մեդալները: Ռոմանը ընտանիքի օրինակելի հայր էր: Նրա զավակները՝ Անահիտը, Գագիկը և Գոռը, այս օրերին հյուրընկալվել են Արագածոտնի ԳԳՄ-ի տնօրեն Ռուբիկ Հայրապետյանի տանը: Ընտանիքի անդամների հետ անմիջական ու ջերմ շփումը, համատեղ զբոսանքներն ու ժամանցի կազմակերպումը լավ ու հաճելի հուշեր կթողեն ամառային արձակուրդներից: Անահիտն ու Շահանեն՝ Ռ. Հայրապետյանի թոռնուհին, արդեն ընկերուհիներ են. խոսում են իրենց հետաքրքրող թեմաներից, կիսվում են տպավորություններով ու կարծիքներով: Գագիկն ու Գոռը ունեն շատ նախասիրություններ, որոնց մասին սիրում են պատմել: Պատմում են նաև Ղարաբաղից, հայրենի Հադրութից: Հայրապետյանների ընտանիքի հոգատար ու բարյացակամ վերաբերմունքը ընտանեկան ջերմ մթնոլորտ է ստեղծել նրանց համար: Poghosyans Melkumians2 Melkumians1 Melkumians Poghosyans2 Poghosyans1

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am