«Հռոմի պապի այցը Հայաստան հավատի յուրօրինակ վերածնունդ էր :Մենք պարտավոր ենք բարձության վրա մնալ: Հռոմի պապի այցը առաքելություն էր, որը ոչ ոք չպետք է փորձի թերագնահատել: Այցելությունը Հայաստան համարում եմ ուխտագնացություն. քրիստոնեական վերածննդի քայլ ավետյաց երկրում»,- Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:Նա վստահ է, որ որը հնարավոր չի լինելու նման արտահայտություն օգտագործել առաջիկայում՝ նրա Վրաստան կամ Ադրբեջան այցերի ժամանակ:
Բայց քաղաքագետն այսօր ավելի շատ կարեւորում է ԼՂՀ հակամարտության կարգավորման թեման:
«Հայկական կողմն իր պահանջները շատ հասկանալի պետք է ներկայացնի նախ Ռուսաստանին: Պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը պարտավոր է պաշտպանել Հայաստանի շահը եւ բավարարել մեր պահանջները: Ինչ վերաբերում է մեր գործողություններին, ապա հայկական կողմը ստատուս քվոն պահելու կարիք չունի: Մենք ուղղակի պետք է հարձակվենք և ոչնչացնենք Ադրբեջանը»,- ավելացրեց Լևոն Շիրինյանը:
Քաղաքագետի համոզմամբ՝ Ադրբեջանը հյուծիչ պատերազմ է վարում: «Ինչ վերաբերում է բուն պատերազմին, ապա սա պատային պատերազմ է, որի ավարտին կամ Հայաստանը չի լինելու կամ Ադրբեջանը: Մենք հակամարտությունը սրելու կարիք ունենք: Միջազգային հանրություն ասվածը գոյություն չունի եւ յուրաքանչյուրն ինքը իր շահերը պետք է սպասարկի:«Մենք կոնֆլիկտը չսրենք, կվերջանանք»»,- ավելացրեց Լեւոն Շիրինյանը:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը