Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան կատարած ուղևորությունից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին պատմել է, որ հայերի ոչնչացման մասին ինքը ցեղասպանությունից բացի՝ այլ բառ չի իմացել մինչև Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու առաջնորդ ընտրվելը։
Ինչպես հայտնում է Il Sole 24 Ore թերթը, Պապին հարց են ուղղել Ցեղասպանության մասին՝ կապված այն բանի հետո, որ նա ուրբաթ Հայաստանի նախագահի նստավայրում ելույթի ժամանակ, շրջանցելով պատրաստի տեքստը, երկրորդ անգամ է արտասանել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը։
«Արգենտինայում, երբ խոսում էին հայերի ոչնչացման մասին, մշտապես օգտագործել են «ցեղասպանություն» բառը, և Բուենոս Այրեսի մայր տաճարում մենք տեղադրել ենք խաչքար՝ ի հիշատակ հայերի ցեղասպանության։ Ես այլ բառ չեմ իմացել։ Երբ ես եկա Հռոմ, լսեցի այլ բառակապակցություն՝ «Մեծ եղեռն», և ինձ ասում էին, որ ցեղասպանություն բառը վիրավորական է։ Բայց ես միշտ խոսել եմ երեք ցեղասպանությունների մասին, որոնք եղել են անցած դարում՝ հայերի ցեղասպանությունը, Հիտլերի ու Ստալինի ցեղասպանությունները»,- ասել է Հռոմի պապը։
Նա ընդգծել է, որ ևս մեկ ցեղասպանություն է եղել Աֆրիկայում, սակայն «երկու մեծ պատերազմների ուղեծրում», որոնք տեղի են ունեցել XX դարում, ցեղասպանությունները հենց երեքն են եղել։
«Անցած տարի, երբ ես պատրաստվում էի Սուրբ Պետրոսի տաճարում հիշատակի միջոցառումներին, տեսա, որ Սուրբ Հովհաննես Պողոս II-ն օգտագործել է այդ բառը, և ես մեջբերեցի նրան։ Դա լավ չընդունվեց, թուրքական կառավարությունը հայտարարություն արեց՝ հետ կանչելով իր դեսպանին Անկարա, որը վերադարձավ մի քանի ամիս անց»,- նշել է հովվապետը։
«Իմ ելույթում չկար այդ բառը, սակայն այն բանից հետո, երբ ես լսեցի Հայաստանի նախագահի ելույթի տոնը, իմ կողմից շատ տարօրինակ կհնչեր, եթե ես չասեի այն, ինչ մեկ տարի առաջ»,- հավելել է Ֆրանցիսկոս պապը։
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը