Արամ Առաջինի ընտրության և օծման 21-րդ տարեդարձը նշվել է գոհաբանական աղոթքով

  այ Եկեղեցու ավանդության համաձայն, ամեն տարի Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսի ընտրության և օծման տարեդարձի առիթվ հայկական եկեղեցիներում տեղի է ունենում Հայրապետական մաղթանքի արարողություններ: Այս տարի ևս՝ Արամ Առաջինի ընտրության և օծման 21-րդ տարեդարձի առթիվ Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում Սուրբ Պատարագի ընթացքում հնչել է Հայրապետական մաղթանք: Այս մասին տեղեկանում ենք Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքից: Հոգշ. Տ. Նշան Վրդ. Լախոյանը կարդացել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Միաբանության ուղերձը՝ մասնավորապես նշելով. «Ինչպես նախորդ հայրապետերը, Դուք էլ Լուսավորչի Սուրբ Աջը Ձեր սրբազան աջի մեջ կենդանացրեցիք 21 տարի շարունակ, այն տարածեցիք մեր ժողովրդի գլխի վերևում՝ ի պահպանություն հայոց ազգի, այն ճոճեցիք այս աշխարհի անարդարությունների դեմ՝ հանուն արդարության»: Արամ Առաջինը շնորհակալություն է հայտնել Աստծուն, որ իրեն առիթ է տվել անցած 21 տարիներին անընդմեջ ծառայել եկեղեցուն, ժողովրդին և հայրենիքին: Նա նաև ասել է, թե՝ «Հայրապետական մաղթանքը ծառայական ուխտի վերանորոգումն է, որովհետև հայ հոգևորականն ինչ աստիճանի վրա էլ գտնվի կյանքի ճամփան ու նպատակը ունի ծառայությունը»: Վեհափառ Հայրապետին են նվիրել նաև իր կիսանդրին, որ հատուկ կերպով պատրաստվել էր վերջին երկու տարվա ընթացքում: Ավարտին ներկա հավատացյալներն աջհամբույրով ստացել են Հայրապետական օրհնություն և շնորհավորել Արամ Առաջինին ընտրության և օծման 21-րդ տարեդարձը:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am