Կողոպտել են Սամվել Ալեքսանյանին
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում նախօրեին գրանցված պայթյունը, պարզվում է, առավել խորը արմատներ կարող է ունենալ: Բանն այն է, որ խանութի տերը՝ Արսեն Արսենյանը, եղել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկ Սամոյի նազիր-վեզիրներից, սակայն հիմա զրկվել է նրա հովանավորությունից դավաճանության համար: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2004 թվականին Ս. Ալեքսանյանի քեռու որդիներ Սամվելը, Ռուդոն, Ձուկ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանը եւ պայթեցված խանութի սեփականատեր Արսեն Արսենյանը Գյումրի-Երեւան ավտոճանապարհին զինված հարձակում են բեմադրել եւ խմբով «մեջ-մեջ արել» Ալեքսանյանին փոխանցվելիք 170 հազար ԱՄՆ դոլար գումարը... Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:
