ՆԱՏՕ-ն պետք է լուրջ ուշադրություն դարձնի հարավային թևին

ՆԱՏՕ-ն պետք է լուրջ ուշադրություն դարձնի հարավային թևին և այստեղից բխող սպառնալիքին. չէ՞ որ վտանգավոր տարածաշրջանի հետ սահման ունի ՆԱՏՕ-ի միայն մեկ երկիր՝ Թուրքիան: Ավելին՝ Ռուսաստանը, որ ՆԱՏՕ-ի համար սպառնալիք է դիտվում, պահպանում է Կենտրոնական Եվրոպայում ստեղծված հավասարակշռությունը: Դրանով հանդերձ հարավային թևում նա ձեռք է բերում շատ հզոր դիրքեր, և Թուրքիան այդ տարածաշրջանում չպետք է միայնակ մնա: Բոլոր այս իրադարձությունները հուշում են, որ անհրաժեշտ է հարավային թևից եկող սպառնալիքին դիմակայելու համար նոր ռազմավարություն մշակել: Նախևառաջ Թուրքիան պետք է հստակեցնի իր դիրքորոշումը: Մերձավոր Արևելքի խնդրին հերոսական կեցվածքով և հավակնություններով վերաբերվելու փոխարեն, պետք է առաջնայնությունը տրվի կարգուկանոնի վերահաստատմանը՝ առանց քաոսի ստեղծման: Եվ դա կլիներ արտաքին իրատեսական քաղաքականություն: Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը ավարտին է մոտենում: Սպասվում է, որ դրանով Թուրքիան կվերադառնա Մերձավոր Արևելքում իրատեսական քաղաքականություն վարելուն: Թուրքիան հնարավորություն կստանա նորից ձեռք բերելու Արևմուտքի համար հուսալի գործընկերոջ համբավը: Ահա թե ինչու է կարևոր Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը: Պայքարը այն սպառնալիքի դեմ, որ ստեղծում է Մերձավոր Արևելքը Թուրքիայի և եվրատլանտյան անվտանգության համար, չի կարող և չպետք է լինի միայն ՆԱՏՕ-ի խնդիրը: Այն, որ բացառապես ռազմական ճանապարհով ահաբեկչության դեմ պայքարը արդյունք չի տալիս, գիտի ողջ աշխարհը: Եվ այն, որ այդ պայքարը հաջողությամբ կպսակվի միայն մեղմ ուժի՝ սոցիոլոգիական, սոցիալ-քաղաքական և սոցիալ-տնտեսական մոտեցումենրի կիրառման դեպքում, երևում է այլ երկրների օրինակով: Պետք է խոստովանել, որ Թուրքիան կարող է կարևոր դեր ունենալ նման մոտեցումների ընտրության հարցում, և կօգնի, որ ՆԱՏՕ-ն, հատկապես ԵՄ-ի հետ կոորդինացման հարցում, առավելությունը տա նման մոտեցումներին: Ավելի վաղ Թուրքիան խոսում էր այն մասին, որ ՆՍՏՕ-ԵՄ համագործակցությունը չի գործում, որովհետև Թուրքիան չի մասնակցում այդ գործընթացին: Ժամանակն է դուրս գալ մեկուսացումից և կենտրոնական տեղ գրավել այդ գործընթացում: Այդ դերը Թուրքիայի համար այսօր գլխավոր փորձությունն է: Թուրքիան պետք է մի կողմից չեզոքացնի ռասիզմը և այլատյացությունը, որոնց աղբյուրը ահաբեկչության, ներգաղթի հետ կապված խնդիրներն են, մյուս կողմից՝ պետք է խնդրի էության մեջ խորանալով գտնի լուծման ճանապարհները: Հաջողության բանալին այն մոտեցումների կիրառումն է, որոնք թույլ կտան հարգելու համամարդկային արժեքները՝ մարդու իրավունքների պաշտպանությունը նախևառաջ իր երկրի սահմաններից ներս: Չպետք է սպասել, որ երկիրը, որտեղ խտրականությունն ու բևեռացումը սովորական երևույթներ են, Եվրոպային որևէ կառուցողական լուծում կառաջարկի: Եվրոպան թերահավատորեն է վերաբերվում Թուրքիային հենց այդ պատճառով: Թուրքիային անհրաժեշտ է համակարգված «հարավային քաղաքականություն»: Հաջողության դեպքում այդ քաղաքականությունը կամրացնի ՆԱՏՕ-ԵՄ-Թուրքիա միությունը:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Մեր երազների արյունով իրենց կյանքն են զարդարել. Խաչիկ Մանուկյան Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի մարդն է Հայաստանում. ադրբեջանագետ Սիրում է կյանքում նա իր… աթոռը Խարգ կղզու գրավnւմը ոչ միայն չի իջեցնի նավթի համաշխարհային գները, այլ կարող է բարձրացնել․ իրանագետ Վուչիչը շնորհակալություն է հայտնել Պուտինին Նիկոլ Փաշինյան, ազատ արձակիր դպրոցական տղաներին․ իրավապաշտպան ՖԱՖ-ը կրկին պահանջում է Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը Վճռաբեկ դատարանը ուժի մեջ թողեց Սրբազան շարժման ակցիայի մասնակցի արդարացման դատավճիռը Եռաբլուրում որդեկորույս ծնողների նկատմամբ բռնության գործով նոր քննություն կիրականացվի․ «Փաստինֆո» Ի՞նչ հայտնաբերեցին քննիչները Նիկոլ Փաշինյանի հետ վիճած եղբայրների տանը․ Լիա Սարգսյան Իրանում ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրել են հումանիտար օգնությամբ բեռնված ինքնաթիռը թիրախավորելու մեջ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18–ամյա եղբայրների բնակարանում խուզարկություն է կատարվում 1 տարի առաջ այս օրը Վալոդյա Գրիգորյանը Փարաքարում ջախջախեց ՔՊ-ին ՆԱՏՕ-ն գոյություն չունի առանց ԱՄՆ-ի․ Մարկո Ռուբիո ՄԱԿ-ում միաձայն ընդունվել է ՀՀ-ի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը Գիրդադյուլ բնակավայրի հայերի մեծ մասը կոտորվեց 1918 թ․-ին՝ թուրք-թաթարների կողմից Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ իրանցի վարորդը բեռնատարով կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը Սբ․ Աննա եկեղեցու միջադեպը իշխանությունների հակաեկեղեցական արշավի հետևանքն է. Մայր Աթոռ Թուրքիայում կրկին հայտարարել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ չեզոքացնելու մասին «Բաքուն անցնում է հակագրոհի՝ ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտմանը, այլ դրա վերջնական չեզոքացմանը». Արմեն Հովասափյան Վրաստանում էլեկտրաէներգիան թանկացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am