Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը համարում է, որ այն երկիրը, որի կազմում Շոտլանդիան 2014 թվականի հանրաքվեի արդյունքում որոշեց մնալ, այլևս չկա: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Միացյալ Թագավորությունը, որտեղ Շոտլանդիան որոշեց մնալ 2014 թվականին, այլևս գոյություն չունի: Այնպես որ՝ խոսքը 2014 թվականի հանրաքվեի կրկնության մասին չէ: Կոնտեքստը և հանգամանքները լիովին փոխվել են»,- ասել է Ստերջենը BBC-ին տված հարցազրույցում:
«Այն, ինչ այժմ տեղի կունենա Մեծ Բրիտանիայում, կլինի շատ ցավոտ և կունենա ծանր հետևանքներ: Ես ցանկանում եմ փորձել պաշտպանել Շոտլանդիան դրանից»,- ասել է առաջին նախարարը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ չէր ցանկանա Անգլիայի և Շոտլանդիայի միջև ապագայում հայտնվեր սահման: «Ես բոլորովին չէի ցանկանա, որ հայտնվեր սահման Անգլիայի հետ»,- ասել է նա:
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը