Հանրապետության հրապարակում Հռոմի Պապի և Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությամբ խաղաղության աղոթքի և էկումենիկ արարողության ընթացքում Հայաստանի Հանրապետության անունից Հռոմի Պապը նվեր ստացավ Նոյան Տապանի մանրակերտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մանրակերտը դրված է Սիսն ու Մասիսը պատկերող քանդակի վրա:
Մանրակերտի մեջ որթատունկ էր լցրած, որի վրա Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Հռոմի Ֆրանցիսկոս Պապը սափորով ջուր և հող լցրեցին: Մինչ այդ, Հռոմի Պապի և Վեհափառ Հայրապետի սափորները ջրով և հողով լցրել էին երեխաները, որոնք անցել էին կարմիր գորգի վրայով:
Նոյան Տապանի մանրակերտը Հռոմի Պապն իր հետ կտանի Վատիկան:
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Հանրապետության հրապարակում խաղաղության աղոթքի և էկումենիկ արարողության ավարտից հետո մոտեցավ հաշմանդամություն ունեցող մի խումբ անձանց, ողջագուրվեց նրանց հետ, թողեց իր օրհնությունը: Հռոմի Պապը խաղաղության աղոթքի ընթացքում օրհնեց նաև Մերձավոր Արևելքի տարբեր երկրներից ժամանած երեխաների:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը