Որ մարզերն է ուզում ՀՅԴ-ն
Հանրապետականների հետ Դաշնակցության կոալիցիա կազմելու մասին լուրերն այլեւս նույնիսկ պաշտոնապես չեն հերքվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՅԴ-ն նոր կոալիցիայի անդամ դառնալուց հետո ի թիվս նախարարական 3 պորտֆելների, ակնկալում է ստանալ նաեւ մարզպետի 3 պաշտոններ: Ուշագրավը, սակայն, այն է, որ Դաշնակցությունն ի սկզբանե արդեն կուլիսային բանակցություններում նշում է, թե կոնկրետ որ մարզի ղեկավարումն են իրենք ցանկանում ստանձնել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դաշնակցականների ցանկում ամրագրված են Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերի մարզպետների պաշտոնները: Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:
