Վատիկանի մամլո ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին կոչ է արել լուրջ խնդիրներ չփնտրել Թուրքիայի հետ հարաբերություններում` կապված Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ, հայտնում է RIA Novosti-ն:
Ուրբաթ օրը Հայաստանի նախագահի նստավայրում իր ելույթի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երկրորդ անգամ է արտասանել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: 2015 թվականին ցեղասպանության 100-րդ տարելիցին Ֆրանցիսկոսը պատարագ է մատուցել զոհերի հիշատակին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում և ողջ մարդկությանն ուղղված իր դիմումում նշել է, որ հայերի ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է:
«Սուրբ Աթոռի և Թուրքիայի միջև հարաբերությունները լավ են: Ես չեմ համարում, որ այստեղ պետք է դիտարկել լուրջ խնդիրներ»,- ասել է Լոմբարդին Գյումրիում մամլո ասուլիսի ժամանակ` մեկնաբանելով Թուրքիայի հիվանդագին արձագանքը Ֆրանցիսկոս պապի կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործմանը:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը