Հայաստանի հավաքականը Երեւանում հաղթել է Իրանի թիմին
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 25-ին «Միկա» մարզահամալիրում ընկերական խաղ անցկացրեց Իրանի թիմի հետ եւ հաղթեց 98:75 հաշվով: Այդ խաղից առաջ էլ հանդիպեցին Հայաստանի եւ Իրանի երիտասարդական հավաքականները: Այդ խաղում հայկական թիմը պարտվեց 71:81 հաշվով: Ֆոտո՝ ՀԲՖ
