Աշխարհի տարբեր վայրերից հայերը ժամանել էին Հայաստան՝ մասնակցելու Հռոմի Պապի Սուրբ պատարագին

Աշխարհի տարբեր երկրներից հայերը Գյումրի էին ժամանել՝ մասնակցելու Հռոմի Ֆրանցիսկոս Պապի՝ Վարդանանց հրապարակում կայացած հանդիսավոր սուրբ պատարագին։ Վրաստանի Ախալքալաք քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը Ջավախքից ժամանած ուխտավորների հետ նույնպես Վարդանանց հրապարակում էր։ Նրա խոսքով՝ պատարագը առաջին հերթին հոգեւոր մեծ բավականություն էր ներկաների համար։ «Մենք, ինչպես բազմահազար քրիստոնյա հայորդիներ ամբողջ աշխարհից, եկել էինք մասնակցելու համաքրիստոնեական այսպիսի նշանակալի իրադարձությանը։ Բոլորի աղոթքներն էին ուղղված առ Աստված, որպեսզի նա խաղաղ երկնքի տակ պահի Հայաստան աշխարհը, հայ ժողովրդի զավակներին, աղոթքները հայ ժողովրդի բարեկեցության եւ այս դժվարին պահին տարածաշրջանի խաղաղության համար էին։ Նաեւ շատ ուրախալի էր երկու քրիստոնյա եկեղեցիների միության հանգամանքը, քանի որ ներկայումս շատ մարտահրավերներ կան ուղղված ընդհանուր քրիստոնեության դեմ։ Շատ կարեւոր էր, որ ամբողջ աշխարհը տեսավ, որ համայն կաթոլիկ աշխարհը աղոթում է հայ եկեղեցու հետ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նա։ Սուրբ պատարագին նաեւ մասնակցում էին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսից ժամանած հայերը։ Ռուբեն Բոյաջյանի խոսքով՝ Հռոմի պապի հայաստանյան այցելությունը, իրոք, կարեւորագույն պատմական պահ է Հայաստանի համար։ «Շատ ուրախ եմ Գյումրի գալու եւ Հռոմի Պապին տեսնելու համար, մանավանդ որ առաջին անգամն եմ Հայաստանում։ Այցը շատ կարեւոր էր հոգեւոր առումով, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության. Հռոմի Պապը շատ բաներ արեց հայերի համար»,- մեզ հետ զրույցում նշեց արգենտինահայը։ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Հայաստան ժամանեց հունիսի 24-ին: Այցի շրջանակներում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Սրբազան Քահանայապետը մեկնեց Մայր Աթոռ Ս. Էջմիածին: Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում հանդիպում ունեցավ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան Քահանայապետը այցելեÖ Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան, որտեղ պատվո այցելուների գրքում կատարեց հետեւյալ գրառումը. «Մենք այստեղ աղոթում ենք հայ ժողովրդի ողբերգության համար, և թող մարդկությունը գիտակցի սա և միշտ տարբերի չարը բարուց: Հայժողովրդի ողբերգության հիշողությունը թող մեր մեջ մնա, և հիշողությունն է, որ հետագայում կանխելու է նման ոճիրները»: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այնո ւհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ մեկնեց Գյումրի, որտեղ Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Վարդանանց հրապարակում: Նույն օրը երեկոյան Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի ունեցավ էկումենիկ արարողություն և Խաղաղության Աղոթք: Հունիսի 26-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Հռոմի Սրբազան Քահանայապետը հանդիպում կունենա Հայ Կաթողիկե եպիսկոպոսների հետ: Նույն օրը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Երևանից կմեկնի Հռոմ:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am