«Եվրո-2016». Շվեյցարիա-Լեհաստան. Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ
«Եվրո-2016»-ի 1/8 եզրափակչի մեկնարկային` Լեհաստանի և Շվեյցարիայի հավաքականների դիմակայության հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: 1-ին խաղակեսում գոլի հեղինակ դարձավ «Ֆիորենտինա»-ի լեհ կիսապաշտպան Յակուբ Բլաշիկովսկին: Հանդիպման վերջնամասում` 82-րդ րոպեին «Սթոք Սիթի»-ի կիսապաշտպան Ջերդան Շաքիրին հավասարեցրեց հաշիվը:
