Հայաստանյան այցի երկրորդ օրը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այցելել է Գյումրիի Սուրբ Տիրամոր Յոթ Վերք մայր տաճար եւ Սրբոց Նահատակաց կաթոլիկ եկեղեցի:
Սուրբ Տիրամոր Յոթ Վերք մայր տաճարում Հռոմի պապին ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին դիմավորել են Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսները ու հաշմանդամների եւ սիրիացի փախստականների մի սակավաթիվ խումբ, հաղորդում է «Վատիկանի ռադիոն»:
Սուրբ Տիրամոր Յոթ Վերք մայր տաճարում լռության մեջ աղոթելուց ու Կաթողիկոսի հետ միասին Խաչի առջեւ խոնարհվելուց հետո Պապը իր առաքելական օրհնանքը հնչեցրեց:
Սուրբ նահատակների հայկական կաթոլիկ եկեղեցում հոգեւոր առաջնորդներին դիմավորեց Արեւելյան Եվրոպայի հայ կաթոլիկների առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը:
Փոքր եկեղեցու ներսում նրան սպասում էին հայ կաթոլիկ եկեղեցու բարերարները:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը