Hurriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիրի բնակչուհի Ֆիլիզ Աքընջըն դատապարտվել է 11 ամսվա ու 20 օրվա բանտային ազատազրկման Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին վիրավորելու համար։
Միջադեպը գրանցվել էր 2014 թվականի մարտին Իզմիրում, երբ Էրդողանը դեռ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը և լքում իր գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախընտրական հանդիպումը։
Պատշգամբում կանգնած Աքընջըն իբրև թե ձեռքերով ժեստ է ցուցադրել նրան, որն Էրդողանը համարել է վիրավորական։
Աքընջըն իր հերթին հայտարարել է, որ իր արած ժեստը հասցեագրված չի եղել Էրդողանին։ Նրա փաստաբանը պնդել է, որ Էրդողանը հանրահավաքի ժամանակ հանդես է եկել որպես կուսակցության առաջնորդ և ոչ թե որպես պաշտոնատար անձ, ինչի համար էլ միջադեպի վրա չի կարելի տարածել պետծառայողին վիրավորելու մասին օրենքը։
Եվ այնուամենայնիվ, դատարանը որոշել է աղջկան դատապարտել 1 տարվա ազատազրկման, սակայն հաշվի առնելով լսումների ժամանակ նրա լավ պահվածքը՝ այդ ժամկետը կրճատել է մինչև 11 ամիս և 20 օրվա։ Աքընջըին նաև պարտավորեցրել են Էրդողանին փոխհատուցել փաստաբանական ծառայությունների համար նրա կատարած ծախսերը։
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը