Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում ունեցած իր ելույթում արտասանել է Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունից մի հատված: Չարենցի ստեղծագործությունները տարբեր ժամանակներում տարբեր հեղինակների կողմից թարգմանվել են իտալերեն, սակայն, ըստ գրականագետների, չարենցյան լավագույն իտալերեն թարգմանությունը մնում է հայ ժամանակակից փիլիսոփա, Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ Լևոն Զեքիյանի պատրաստած Quattro poesie di Y. Čharents, In Canto d’Armenia. Yerg Hayastani, anno diciottesimo հրատարակությունը (1998): Գրում էArevelk.am-ը:
Հայր Լևոն Զեքիյանը նաև հայերենից և այլ լեզուներից իտալերեն բազմաթիվ այլ թարգմանությունների հեղինակ է: Նա տիրապետում է յոթ լեզվի:
Լևոն Զեքիյանը համարվում է Հռոմի Պապի ամենամտերիմ հայը: Հայտնի է, որ անվանի հայագետի ջանքերով է պատրաստվել Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակելու փաթեթը:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը